Բեռլինում Մխիթարյանի մասնակցությամբ դրամահավաքին ԼՂ սպառազինությանը €90.000 է հանգանակվել26 մայիսի 2016 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Առաջնագծում պաշտպանության ու անվտանգության հարցերի հանդեպ անտարբեր չեն նաև եզդիները: Նրանք մասնակցել են և իրենց ավանդն են ունեցել Բեռլինում կազմակերպված դրամահավաքին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՂՀ-ից լրագրող Բելլա Լալայանը: Դրամահավաքը նախաձեռնել են Գերմանիայում սովորող արցախցի երիտասարդ Անդրանիկ Ասլանյանն իր ընկերներ՝ Տիգրան Մնացականյանի (Լոնդոն), Արման Բալայանի և Մխիթար Օգանեսյանի (Շվերին) հետ՝ ի նպաստ Արցախի անվտանգության ու պաշտպանության գործին: Երիտասարդների նախաձեռնությանը մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Դրամահավաքին իրենց ավանդն են ունեցել նաև օտարերկրացիները, այդ թվում՝ գերմանաբնակ եզդիներ: Հավաքագրված գումարը կրկնապատկվել է մոսկավայաբնակ հայ գործարարներ Հովհաննես և Վահե Պարազյան եղբայրների շնորհիվ: Արդյունքում հավաքագրվել է 90.000 եվրո: Այս գումարով ձեռք են բերվել անօդաչու թռչող սարքեր և դրանց համար անհրաժեշտ սարքավորումներ, ջերմատեսիլներ և գիշերային տեսանելիության սարքեր: Երիտասարդների այս նախաձեռնությանը կազմակերպչական հարցերում օգնել են Արցախի համապատասխան պետական ծառայություններն ու մարմինները: Դրամահավաքի կազմակերպիչները մանրամասն ներկայացրել են նվիրատվությունների չափերն ըստ քաղաքների և համայքների, ինչպես նաև անհատ նվիրատուներին, ովքեր կատարել են հանգանակություն: Քաղաքներ և համայնքներ 1. Բոնն, Էլմզոր, Լիմբուրգ-Վալբուրգ, Լուդվիգսլուսթ, Համբուրգ, Հայդե,Նոյմյունսթեր, Շվերին, Վիսբադեն, Փարխիմ, Քոբլենց, Քրիվիթց քաղաքներից և համայնքներից հանգանակվել է 17.435 եվրո 2. Լոնդոն – 3.500 եվրո 3. Բեռլին, Մյունխեն, Նյուրնբերգ, Ֆրանկֆուրտ – 2.270 եվրո 4. Բալթիմոր, Բոստոն, Նյու Յորք, Սան Խոսե - 4.015 եվրո 5. Monitis cjsc, Երևան - 830 եվրո Անհատներ 1. Հովհաննես և Վահե Պարազյաններ(Մոսկվա) - 40.000 եվրո 2. Հենրիխ Մխիթարյան (Դորտմունդ) - 10.000 եվրո 3. Անդրանիկ Ասլանյան(Բեռլին) - 10.000 եվրո 4. Լևոն Համբարձումյան(Բեռլին) - 300 եվրո 5. Վազգեն Հովակիմյան(Բեռլին) - 300 եվրո 6. Արման Ֆարմանյան (Բեռլին) - 300 եվրո 7. Մարատ Օգաննեսյան(Լայպցիգ) - 200 եվրո 8. Գեղեցիկ Հովհաննիսյան/Սիրան Սահակյան(Բեռլին) - 150 եվրո 9. Արևիկ Ավետիսյան(Բեռլին) - 100 եվրո 10. Հայկ Ավետիքյան(Լայպցիգ) - 100 եվրո 11. Արմեն Արզումանյան(Բեռլին) - 100 եվրո 12. Տիգրան Մարգարյան(Կրակով) - 100 եվրո 13. Նիկոլ Էքերթ (Բեռլին) - 100 եվրո 14. Արա Սարանգուլյան(Շվերին) - 100 եվրո 15. Լիլիթ Ազնավուրյան (Բեռլին) - 50 եվրո 16. Ստելլա Խալաֆյան (Ստենդալ) - 50 եվրո 17. Սաթենիկ Մելքոնյան (Բեռլին) - 50 եվրո 18. Ֆալկո Վայմերթ(Բեռլին) - 50 եվրո: Ընդհանուր՝ 90.100 եվրո, կամ 101.000 դոլլար։ Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-ից մայիսի 18-ը ժամանակահատվածում 5,990 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 4.220.811.596 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն մայիսի 18-ին՝ 23.634.993 դրամ՝ փոխանցված 59 անձանց կողմից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |