Անգելա Մերկելը կողմ է ՌԴ դեմ գործող պատժամիջոցների երկարացմանը26 մայիսի 2016 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել ՌԴ դեմ գործող Եվրամիության պատժամիջոցները չեղարկելու մասին: Որոշումն այդ մասին կայացվելու է հունիսին և ԵՄ անդամնեը հակված են երկարացնելու դրանց գործողությունը, հայտնում է ՌԲԿ-ն: Դեկտեմբերի վերջում ԵՄ-ն երկարացրեց պատժամիջոցները կես տարով և հունիսի ավարտին Բրյուսլեը պետք է նոր որոշում կայացնի: Ավելի վաղ ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Մոգերինին հայտարարեց, որ իր կարծիքով ՌԴ դեմ պատժամիջոցները կերկարացվեն: Ըստ Bloomberg-ի ոչ պաշտոնական տվյալների, ԵՄ բոլոր անդամները հակված են երկարացնելու պատժամիջոցները, թեև վերջնական որոշում դեռ չի կայացվել: Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրամիությունը կերկարացնի Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները: «ԵՄ-ն կշարունակի ընթացիկ քաղաքականությունը Ռուսաստանի հարցում, ներառյալ տնտեսական պատժամիջոցները, քանի դեռ մինչև վերջ չեն կատարվել Մինսկի համաձայնագրերը»,-գրել է Տուսկը մայիսի 26-ին Twitter-ի իր միկրոբլոգում: Ըստ ՌԻԱ Նորությունների, այս երկարաձգումը վերջինը կլինի, իսկ արդեն տարեվերջից պատժամիջոցները կսկսեն չեղարկվել: Արևմուտքը պատժամիջոցների չեղարկումը կապում է Մինսկի պայմանավորվածությունների կատարման հետ` ծանր զինտեխնիկայի նահանջ շփման գծից, գերիների փոխանակում, ընտրություններ աշխարհազորայինների կողմից վերահսկվող տարածքներում ըստ Ուկրաինայի օրենսդրության: Ընթերցեք նաև. Տուսկ. ԵՄ-ն կերկարացնի ՌԴ դեմ գործող պատժամիջոցները Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |