Խաղողագործները պահանջում են մոտ 9 ամիս առաջ մթերված խաղողի գումարը26 մայիսի 2016 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 26-ի վաղ առավոտից դարձյալ կառավարության շենքի մոտ էին հավաքվել Քաղցրաշեն և հարևան Այգեզարդ ու Այգեպատ գյուղերի խաղողագործները: Նրանք պահանջում են շուրջ 9 ամիս առաջ մթերված խաղողի գումարը: Ցուցարարներին ընդառաջ դուրս եկած՝ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչը խոստացել է, որ մինչև մայիսի 27-ի երեկո պարտքը կմարվի, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Արդեն բազմաթիվ նման վերջնաժամկետների խոստումներ ստացած գյուղացիները, սակայն, չեն հավատացել այդ նոր խոստմանը: Նրանք նշել են, որ կառավարության շենքի մոտից չեն հեռանա այնքան ժամանակ, քանի դեռ նրանց պահանջին անձամբ չի արձագանքել վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Որոշ ժամանակ անց ցուցարարներին մոտեցել է «Վինար» մթերող ընկերության տնօրենի որդին ՝ Դավիթ Գալստյանը: Նա ասել է, թե ամեն վարկյան սպասում են բանկից վերցրած վարկի վերջնական ձևակերպմանը, ինչից հետո կփակեն շուրջ 50 մլն դրամի պարտք: Իսկ մնացած 60 մլն դրամ պարտքը, ըստ Գալստյանի, կփորձեն վճարել մինչև ընթացիկ մայիսի վերջը: Ցուցարարներին մոտեցել և և համանման հավաստիացումներ է տվել նաև գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ որպես պարտքի վճարման վերջնաժամկետ նշելով առաջիկա չորեքշաբթին: Զայրացած գյուղացիները, սակայն, չեն հավատացել այդ հավաստիացումներին և շարժվել են դեպի նախագահի նստավայր՝ բողոքի ցույցն այնտեղ շարունակելու համար: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մարտի 3-ին հրավիրել էր խորհրդակցություն խաղող վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր 2015-ին մթերված խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ առկա պարտավորությունների կատարման, պատրաստի արտադրանքի իրացման, 2016-ի մթերման ծրագրերի և ոլորտում առկա խնդիրների քննարկումը:Անդրադառնալով 2015-ին խաղողի մթերումների հարցում ծագած խնդիրներին` նախարարը նշել է, որ կառավարությունը հաշվի առնելով, որ ընկերությունները շրջանառու միջոցների խնդիրներ ունեին, մատչելի վարկեր տրամադրեց նրանց: Մի շարք ընկերություններ օգտվեցին այդ հնարավորությունից, և այժմ էլ պետությունը պատրաստ է օժանդակել բոլոր այն ընկերություններին, որոնք համապատասխան գրավի առարկա կարող են ներկայացնել: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |