10 հիմնական ապրանքատեսակ ներկրողների համար հուշաթերթիկները պատրաստ են26 մայիսի 2016 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Ի կատարումն Հայաստանի վարչապետի հանձնարարականի՝ վերլուծել երկրում մենաշնորհները, Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստում է զեկույց, որը, նախարար Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ, շուտով պատրաստ կլինի: Նախարարը մայիսի 26-ին Կառարավության նիստում ներկայացրել է առաջին փուլի արդյունքները: Ըստ այդմ՝ գործարարների համար պատրաստվել են բացատրական հուշաթերթիկներ կարագի, ալյուրի, ցորենի, շաքարավազի, արևածաղկի յուղի, հավի մսի, նարնջի, բանանի, բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման վերաբերյալ: «Մենք առանձնացրեցինք տաս հիմնական ապրանքատեսակ, որոնք հանրության շրջանում ամենապահանջվածն են, և որոնք ըստ էության նաև մենաշնորհային ոլորտներ են դիտարկվում հանրության և մասնագիտական շրջանակների կողմից», - պարզաբանել է նախարարը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: ՀՀ կառավարության մայիսի 19-ի նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարական է տվել էկոնոմիկայի նախարարին կազմել հուշաթերթ, որպեսզի ներկրումով զբաղվողների համար հասանելի և պարզ լինի, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ՝ մյուս մարմիններում արհեստական խոչընդոտներ չստեղծելու համար: Աբրահամյանը նաև հանձնարարական է տվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի բոլոր ներկրողների համար ստեղծեն հարկային և մաքսային հավասար պայմաններ և ընդգծել է, որ այդ գործընթացը լինելու է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության հսկողության ներքո՝ ստուգելու են շաբաթը կամ ամիսը մեկ անգամ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ |