Օրհան Փամուկը դառնալու է Բեռլինի համալսարանի պատվավոր դոկտոր

PanARMENIAN.Net - Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուկը պատրաստվում է այցելել Գերմանիա: Փամուկի խոսքերով, նա պետք է փետրվարին լիներ Գերմանիայում, սակայն չի մեկնել անվտանգության նկատառումներից ելնելով, հաղորդում է AFP-ն: «Մենք շատ ուրախ ենք, որ Փամուկը ժամանում է մեզ մոտ»,- նշել է «Կարլ Հասնեն» հրատարակչական տան ներկայացուցիչը: Ավելի վաղ, գերմանական մամուլը գրում էր, որ Փամուկը հետաձգել է իր այցելությունը Գերմանիա, քանի որ զգուշանում էր իր կյանքի համար հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո: Ճիշտ է, ինքը` գրողը, հերքել է այս տեղեկությունները: Ինչպես հայտնի է, փետրվարին Փամուկը մեկնել է ԱՄՆ` դասախոսություններ կարդալու, ինչը, անվտանգության նկատառումներով, Թուրքիայից արտագաղթելու մասին ասեկոսեների տեղիք էր տվել: Օրհան Փամուկի այցելությունը կսկսվի մայիսի 2-ին Համբուրգից, ապա նա կայցելի Բերլին, Քյոլն, Մյունխեն եւ Շտուտգարտ: Մայիսի 4-ին նրան կտրվի Բեռլինի ազատ համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան:



AFP-ն նաեւ հիշեցնում է, որ Փամուկը քրեական պատասխանատվության է ենթարկվել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով, այն բանի համար, որ շվեյցարական ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ 30 հազար քուրդ եւ 1 միլիոն հայ է սպանվել Օսմանյան Թուրքիայում Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին: Սակայն գործը կասեցվել էր տեխնիկական պատճառներով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---