Դիլիջանի միջազգային դպրոցը` դեվելոփերական նախագծերի համաշխարհային մրցույթի արծաթե մրցանակակիր

Դիլիջանի միջազգային դպրոցը` դեվելոփերական նախագծերի համաշխարհային մրցույթի արծաթե մրցանակակիր

PanARMENIAN.Net - UWC Dilijan College Դիլիջանի միջազգային դպրոցը դարձել է FIABCI World Prix d’Excellence Awards 2016 դեվելոփերական նախագծերի համաշխարհային մրցույթի արծաթե մրցանակակիր:

RD Group UWC Dilijan College հոլդինգի նախագիծն արծաթե մրցանակի է արժանացել Public Infrastructure (Հանրային ենթակառուցվածքներ) անվանակարգում և առաջին նախագիծն է ԱՊՀ տարածքում, որը նման բարձր գնահատական է ստացել միջազգային փորձագիտական հանրության կողմից:

Մրցույթի հաղթողները հայտնի են դարձել մայիսի 25-ին` Պանամայում կայացած FIABCI World Prix d’Excellence Awards 2016 արարողության ժամանակ:

Պարգևը հանձնվել է RD Group հոլդինգի մարքեթինգի գծով տնօրեն Լուիզա Ուլանովսկայային և նախագծի ճարտարապետ Թիմ Ֆլիննին, հայտնում է հոլդինգի մամուլի ծառայությունը:

UWC Dilijan College -ը «Աշխարհի միացյալ քոլեջներ» կրթական ցանցի առաջին միջազգային դպրոցն է Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ տարածքում: Դպրոցում ուսուցում իրականացվում է աշխարհի առաջատար համալսարանների կողմից ճանաչված IB Diploma ծրագրով: 2017-ից Դիլիջանի դպրոցում կսկսվի 13-14 տարեկան աշակերտների ընդունելությունը:

Հայաստանում միջազգային դպրոցի ստեղծման գաղափարը ծագել է 2006-ին: Բուն շինարարությունը մեկնարկել է 2012-ին: Դպրոցի շինարարությունն իրականացվում է աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 200 դոնորի միջոցների հաշվին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---