Հայ 2 ծանրամարտիկ կմասնակցի Fajr Cup միջազգային մրցաշարին. Ուղեգիր նվաճելու հնարավորություն կա27 մայիսի 2016 - 09:55 AMT PanARMENIAN.Net - Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Առաքել Միրզոյանը և Աղասի Աղասյանը կմասնակցեն Իրանում կայանալիք Fajr Cup միջազգային մրցաշարին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայանալիք միջազգային մրցաշարին կմասնացեն 85 կգ, 94 կգ, 105 կգ և +105 կգ քաշային կարգի ծանրորդները: Մրցաշարը նաև օլիմպիական վարկանիշային է համարվում բոլոր այն մարզիկների և երկրների համար, ովքեր մինչ այս ուղեգիր ձեռք չենբերել: Fajr Cup մեկնարկում է մայիսի 30-ին և կեզրափակվի հունիսի 2-ին: Առաքել Միրզոյանը Նորվեգիայի Ֆորդե քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում երկամարտի 332 կգ արդյունքով 13-րդ տեղում էր: Միրզոյանը պոկել էր 151 կգ և հրել՝ 181 կգ: Իսկ Աղասի Աղասյանը երկամարտի 346 կգ արդյունքով 6-րդ տեղում էր: Նա պոկել էր 153 կգ և հրել՝ 193 կգ: Կարդացեք նաև՝ 3 հայ մարմնամարզիկ՝ Եվրոպայի առաջնության եզրափակչում Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |