ՄԱԷ-ն Վրաստանից $32 մլն-ով հեռահար կառավարման մարտական մոդուլներ է գնել27 մայիսի 2016 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Արաբական էմիրությունները Վրաստանից հեռահար կառավարման մարտական մոդուլներ է ձեռք բերել, որոնք արտադրվում են վրացական «Դելտա» գիտատեխնիկական կենտրոնի կողմից: Գործարքի ընդհանուր գումարը կազմել է $32 մլն կամ 67 մլն լարի: Համաձայնագիրը ստորագրվել էր 2016-ի մարտի 15-ին: Վրացական ռազմական տեխնիկայի առաջին խմբաքանակը 23 մլն լարի` մոտ $11մլն արժողությամբ, ՄԱԷ կառաքվի 2016-ի մայիսի վերջում, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»: Հեռահար կառավարման մարտական մոդուլը մշակվել է «Դելտայում» մի քանի տարի առաջ: Այն տեղադրվել է վրացական հետևակի մարտական «Լազիկա» մեքենայի վրա: Մոդուլը բաղկացած է 2A14 տիպի 23-միլիմետրանոց ինքնաձիգ հրանոթից և 7,62 տրամաչափի ՊԿՏ տիպի տանկային գնդացրից: Թիրախը որոշելու և նույնականացնելու համար մոդուլի վրա տեղադրված է գիշերային տեսանելիության սարք: Սարքն ունի նաև ջերմատեսիլներ ու կայունացուցիչներ նշանառության համար: 2016-ին «Դելտան» արդեն գործարք ուներ Սաուդյան Արաբիա Medevac զրահապատ մեքենաներ արտահանելու վերաբերյալ: Այդ գործարքի գումարը 90 մլն լարի է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է պետք Նշվում է, որ Սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է սկսել աշխատել ու համատեղ քննարկումների միջոցով լուծում տալ հարցերին Ըստ Նազարյանի, Փաշինյանն ասել է, որ սահմանապահները կագնեն, «կարող ա մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |