Ճարտարապետները՝ Նժդեհի արձանի մասին. Տոտալիտար համակարգերի էսթետիկա, ռեալիզմ, խիստ սիմետրիկություն 27 մայիսի 2016 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Քաղաքում արձան շարելը չպիտի լինի ինքնանպատակ: PanARMENIAN.Net ի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել ճարտարապետ Արսեն Կարապետյանը: Մայիսի 25-ին հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը տեղադրվել է Վերնիսաժին հարող զբոսայգում:Քանդակագործն է Գագիկ Ստեփանյանը, ճարտարապետը` Ասլան Մխիթարյանը: «Քաղաքաշինական տեսանկյունից բացարձակ անհասկանալի է պուրակի միջին մասում այսպիսի ուժեղ շեշտ ունենալը: Ընդհանրապես, Հայաստանում վերջին ժամանակների քաղաքաշինական ուղղաձիգ ձգտումները, խիստ սիմետրիկությունը ստալինյան ժամանակների կարոտախտի դրսևորումներն են, սակայն քանի որ, ժողովրդական լեզվով ասած, տակը բան չկա, բացի ցանկություններից, արդյունքն էլ համապատասխանում է կարողություններին», - ասաց Կարապետյանը: Նա հավելեց. «Մյուս կողմից, զավեշտալի է, տպավորություն կա, որ Նժդեհը դեմ է Վարդան Մամիկոնի մուտքին Հանրապետության հրապարակ: Իսկ բուն արձանը քննադատելու ցանկություն չկա, դարն ապրած, ծեծված հորինվածքով է, մի խոսքով, շատ ափսոս»:
SNKH Ճարտարապետական արվեստանոցի ճարտարապետ Աշոտ Սնխչյանն, իր հեթին, PanARMENIAN.Net ին ասաց, որ արձանի ճարտարապետական լուծումները տոտալիտար համակարգերի էսթետիկա ունեն: «Խիստ կենտրոնական առանցք, սիմետրիկ կոմպոզիցիա, աստիճաններ դեպի «հուշարձան»: Ճարտարապետությունը միշտ արտահայտում է հեղինակի և/կամ պատվիրատուի քաղաքական և քաղաքացիական պատկերացումները: Այս դեպքում, կարծում եմ, երկուսն էլ համընկել է: Ինչ վերաբերվում է հենց Նժդեհի պատկերումին, ապա կարծում եմ բոլորին զարմացրեց ակնհայտ նմանությունը Պետրոս առաջինին»: Ճարտարապետը նշեց, որ իրեն անհանգստացնում է նաև վերջին շրջանում Երևանում կանգնեցվող արձանների ռեալիստական պատկերման միտումը:
SNKH արվեստանոցի մյուս ճարտարապետ Արմինե Սնխչյանին դուր չի եկել հուշարձանի մասշտաբը: «Այն չի համապատասխանում զբոսայգու համաչափությանը: Կարծում եմ՝ ավելի ցածր պիտի լիներ: Նաև սխալ եմ համարում, որ հուշարձանը ճակատային լուծում ունի: Այսինքն այն միայն դիմացից է ընկալվում իր ամբողջական լուծմամբ», - նկատեց ճարտարապետը: Արձանի բացումը տեղի կունենա մայիսի 28-ին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |