Վարդենիս-Մարտակերտի շինաշխատանքները հնարավոր է մինչև 2016-ի վերջ ավարտվեն27 մայիսի 2016 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ընդհանուր 116 կմ-ից արդեն 52 կմ ասֆալտապատ է, կսկսվեն ճանապարհի կահավորման աշխատանքները: Այս մասին լրագրողներին ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Նա նշել է, որ մյուս հատվածի աշխատանքները կսկվեն այն ժամանակ, երբ եղանակային պայմանները բարենպաստ լինեն: «Եթե եղանակը թույլ տա, կփորձենք մինչև տարեվերջ ավարտենք աշխատանքները: Միայն մի հատվածի՝ մոտ 300 մետրի հետ դեռ խնդիրներ են առաջանում, անընդատ խորքային ջրեր են հայտնվում, հատուկ միջոցառումներ են իրականացվում, այդ հատվածը կասֆալտապատվի հաջորդ տարի»,- ասել է Վարդանյանը: Ճանապարհի կառուցումը սկսվել է 2014-ին: Ծրագրի իրականացմանն են նպատակաուղղվել Հեռուստամարաթոն 2013 և 2014-ի հանգանակությունները: 2016-ի ապրիլին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ավտոճանապարհի մասին ասել էր. «Սա ռազմավարական ճանապարհ է, և ﬔնք այս տարի որոշել ենք ավարտել դրա հիմնանորոգումը, ինչը ՀՀ նախագահի հանձնարարականն է»: Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցումն իրականացվում է միաժամանակ հինգ ճանապարհաշինարարական կազմակերպության կողմից` 12 տեղամասով: Նախկինում դժվարանցանելի մոտ 116 կմ երկարությամբ ավտոճանապարհն ունի 10 և ավելի մետր լայնություն, որից 7 մետրը կկազմի ասֆալտապատ երթևեկելի հատվածը: 116 կմ երկարություն ունեցող Վարդենիս (Հայաստան) - Մարտակերտ (ԼՂՀ) ավտոճանապարհի շինարարությունը «Հայաստան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռազմավարական ծրագիր է։ Ավտոճանապարհը Հայաստանի և Արցախի միջև այլընտրանքային կապ կապահովի։ Ավտոճանապարհի գործարկումն առանցքային ռազմավարական և սոցիալ-տնտեսական նշանակություն ունի։ Նոր ճանապարհը ոչ միայն կակտիվացնի ճանապարհի երկայնքով ձգվող 22 մանր ու մեծ համայնքի կյանքը, այլև կնպաստի երկու երկրի զբոսաշրջության և տնտեսության զարգացմանը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |