ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ. Ադրբեջանում միջազգային միջոցառումներ անցկացնելով՝ ոգևորում են ագրեսորին27 մայիսի 2016 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում միջազգային միջոցառումների կազմակերպումը խայտառակություն է: Այս մասին լրագրողներին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այսպիսի քաղաքականությամբ միջազգային հանրությունը և մի շարք քաղաքակիրթ պետություններ փաստորեն թև են տալիս ագրեսորին: Մի պետություն, որտեղ փակվում է «Ազատություն» ռադիոկայանը, ԵԱՀԿ գրասենյակը, որտեղ մարդասպանին, ով կացնահարել է քնած հայ սպային Բուդապեշտում, տալիս են ազգային հերոսի կոչում: Որտեղ ազգային հերոս են դառնում այն մարդիկ, ովքեր խոշտանգում են դիակներ, տարեցների գլուխը կտրած ցույց են տալիս՝ այնտեղ անց են կացնում առաջին համաեվրոպական խաղերը, ՄԱԿ-ի քաղաքակրթությունների ֆորումը, սա պարզապես խայտառակություն է, ուրիշ ոչինչ: Բաքուն էլ թև է ստանում, սկսում է ագրեսիվ քաղաքականությունը վարել»,-ասել է նա: Բաբայանը նշել է նաև, որ եթե այդ միջոցառումների անցկացման ընթացքում Ադրբեջանն իրեն զուսպ է պահում, ապա հետո դժվար է լինում նրան զսպել, գրում է Tert.am-ը: 2016-ի ապրիլին Բաքվում անցկացվել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ գլոբալ ֆորումը։ Հայաստանի հայտարարություն էր տարածել ֆորումից ընդառաջ՝ նշելով, որ ապրիլին Ադրբեջանի՝ քաղաքակիրթ աշխարհի տարրական նորմերի սահմաններն անցնող բարբարոսական գործողությունները ուղղակիրոեն ոտնահարում են միջազգային հիմնարար փաստաթղթերը: ՀՀ ԱԳՆ-ն նշել էր, որ ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումին նախորդող օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը՝ հանգեցնելով նոր մարդկային կորուստների:Ադրբեջանի կողմից ագրեսիայի սանձազերծումից մինչ օրս ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: «Այս ամենը հակասում է առավել խաղաղ և սոցիալապես ներառուն աշխարհ ստեղծելուն, տարբեր մշակութային և կրոնական ինքնություն ունեցող ժողովուրդների միջև փոխադարձ հարգանք կառուցելու ֆորումի նպատակներին, որն անցկացվում է այնպիսի մի երկրում, որի իշխանություններն իրականցնում են բարբարոսություն և սպանություններ Ֆորումի վայրից ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա: Սա անարգանք է Դաշինքի հեղինակության նկատմամբ»: Հայաստանը կոչ էր արել յոթերորդ ֆորումի գումարումն Ադրբեջանում` մի երկրում, որը կոպտորեն խախտում է հենց Քաղաքակրթությունների դաշինքի նպատակները, սկզբունքներն ու արժեքահամակարգը: «Հայաստանը, հավատարիմ լինելով Դաշինքի նպատակներին, շարունակում է մնալ վերջինիս բարեկամը: Սակայն, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայաստանը չի միանում ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի հռչակագրի վերաբերյալ կոնսենսուսին:Հայաստանը մերժում է Բաքվում անցկացվող Յոթերորդ ֆորումն իր ամբողջությամբ, ներառյալ՝ դրա արդյունքները», - ասվել էր հայտարարության մեջ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |