ՀՀ-ում ԱՄՆ-ի առաջատար լինելու հետ համաձայնությունը 2007-ից ի վեր նվազել է 1/4-ով27 մայիսի 2016 - 15:09 AMT PanARMENIAN.Net - «ԱՄՆ առաջատարության համաշխարհային ընկալումը» զեկույցում, որը պատրաստում և հրապարակում է Gallup International-ը, Հայաստանում ԱՄՆ ղեկավարության հետ համաձայնությունը 55%-ից (2007թ.) նվազել է մինչև 42% (2015): Այսինքն, ցուցանիշը 2007-ի համեմատ նվազել է 1/4-ով: Բացի այդ, 2015-ին հայերի 31%-ը հայտարարել է, որ համաձայն չէ Միացյալ Նահանգների առաջատար դերին, իսկ 27%-ը` բավարար պատկերացում չունի այս հարցի վերաբերյալ կարծիք հայտնելու համար: 2005-ից ի վեր Gallup-ը խնդրում է ամբողջ աշխարհի բնակչությանը գնահատել ԱՄՆ ղեկավարությունը: Հարցման նպատակն է` գնահատել ԱՄՆ առաջատար դերի ընկալումը երկրի ղեկավարության փոփոխության դեպքում: Վերջին զեկույցում վերջին տարիների համեմատականը ցույց է տվել ակնհայտ փոփոխությունները Օբամայի կառավարման սկզբում և վերջում: Հարցմանը մասնակցել է մոտ 1000 մեծահասակ, 15 տարեկան և ավելի բարձր, աշխարհի 132 երկրում: ԱդրբեջանումԱՄՆ-իառաջատարության վարկանիշը 2015-ին կազմել է 43%, ինչը զգալիորեն բարձր է 2007-ի ցուցանիշից (31%), սակայն ցածր է 2010-ի ցուցանիշից (58%): Թուրքիայում 2015-ին ԱՄՆ ղեկավարությանը հավանություն է տվել բնակչության 32%-ը` 2007-ի 16%-ի համեմատ: Վրացիների 44 %-ը հավանություն է տվել, իսկ 26%-ը հավանություն չի տվել ԱՄՆ ղեկավարությանը 2015-ին: Իրանում հավանություն է տվել միայն 19%-ը, իսկ բնակչության կեսից ավելին` (51%) նախկինի պես բացասաբար է վերաբերվում դրան: Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին ՌԴ-ում ԱՄՆ հավանության վարկանիշն ամենացածրն է տարածաշրջանում` ռեկորդային 1% 2010-ի 23%-ի դիմաց: Ռուսաստանի բնակչության մեծ մասը` 89%-ը, հավանություն չի տվել ԱՄՆ ղեկավարությանը 2010-ին: Այդ վարկանիշը ցածր է նաև ՌԴ քաղաքականությանը հետևող երկրներում` Բելառուսում հավանություն է տալիս 9%-ը, Ղազախստանում` 8%-ը: Եվրոպայում և բուն Ամերիկայում գործերը շատ ավելի լավ են: ԱՄՆ-ի հեգեմոնիայի միջին ցուցանիշը Եվրոպայում 2015-ին 46% է, գրեթե այն մակարդակին, երբ Օբաման ստանձնեց նախագահի պաշտոնը 2009-ին, մինչդեռ, 2007-ին այն միայն 19% էր: 2015-ին Աֆրիկայում նախկինի պես բարձր է եղել ԱՄՆ առաջատարության վարկանիշը` 59%: Հյուսիսային և Հարավային Ամերիկայում 2015-ին ցուցանիշները նույնպես բարելավվել են` բարձրակետին հասնելով վերջին 5 տարում և կազմելով 47%, ինչը, սակայն, դեռ չի հասնում 2009-ի ցուցանիշին` 53%: Ասիայում ԱՄՆ առաջատարությունը հավանություն է ստացել բնակչության 38%-ի մոտ, ինչը էականորեն չի տարբերվում 2014-ի ցուցանիշից` 39%: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |