Պետությունը կգնի Ալիևի դուստրերի մասնաբաժինը ոսկու հանքերում27 մայիսի 2016 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել Ադրբեջանի մի շարք շրջաններում (Գարադագ, Չովդար, Հեյդաղ, Դաղքեսեմեն, Քոհնեմեդան, Քյուրեքչայի ավազանի հանքավայրեր) հանքատարածությունների ուսումնասիրման, հետազոտման, հետախուզման և մշակման մասին: Խոսքը պետության կողմից այդ հանքավայրերի մշակումներում օտարերկրյա ընկերությունների մասնաբաժինները գնելու մասին է: Փաստաթղթում ասվում է, որ որոշումն ընդունվել է, հաշվի առնելով, որ կապալառուները պատրաստ են վաճառել իրենց մասնաբաժինները: Առաջարկը ստացվել է Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունից: Երկամսյա ժամկետում Ալիևին պետք է առաջարկություններ ներկայացվեն գնման ֆինանսավորման մասին: Արդյունքում ոսկու հանքավայրերի հետազոտումը, հետախուզումը, մշակումն ու կառավարումը կհանձնարարվի «AzerGold» ընկերությանը, հայտնում է contact.az-ը: Անկախ լրագրողական հետաքննությունը պարզել է, որ վերջին շահառուները, որոնք մասնակցել են մի քանի օֆշորային ընկերությունների համաձայնագրին, Իլհամ Ալիևի ընտանիքի անդամներն են` Լեյլա և Արզու Ալիևները: Վերջին տարիներին այդ հանքավայրերի շահագործումը դադարեցվել էր, աշխատավարձերի պարտքեր են կուտակվել: «AzerGold»-ը հիմնավել է 2015-ին: Վերջերս հաստատվեց նրա կանոնադրությունն ու կառուցվածքը: Սակայն, ընկերությունը դեռ չունի կառավարման ապարատ ու մենեջմենթ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը Լոնդոնի հյուսիսում՝ Hampstead Lane թաղամասում, 25 մլն դոլար արժողությամբ առանձնատուն ունի։ Հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող բիզնեսների վերաբերյալ հետաքննություններ է անցկացրել և գրել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կոռումպացված լինելու մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում Նա ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում Բայրամովը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ |