Բաքվում ընդդիմադիրների հետապնդումները շարունակվում են. Եվս մեկ երիտասարդ է ձերբակալվել27 մայիսի 2016 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ձերբակալվել է NİDA շարժման ակտիվիստ Անար Աբդուլլաևը: Նրան բերման են ենթարկել Բաքվի Նարիմանովի շրջանում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Նիջաթ Մամեդբեյլին, հայտնում է Haqqin.az-ը: Ակտիվիստի փաստաբան Շախլա Գումբատովան ասել է լրագրողներին, որ գտնվում է այդ բաժանմունքում և դեռևս ոչինչ չի կարող ասել ակտիվիստի ձերբակալման պատճառների մասին: NİDA ակտիվիստի հետապնդման պատճառների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Ակտիվիստների ձերբակալությունները բավականին հաճախակի են Ադրբեջանում: Մայիսի 12-ին Ադրբեջանի ՆԳՆ-ն տեղեկատվություն էր տարածել թմրանյութերի մեծածավալ առևտրով զբաղվող անձանց ձերբակալության մասին: Այդպիսի մեղադրանք է ներկայացվել NIDA երիտասարդական շարժման ակտիվիստներ Բայրամ Մամեդովին և Գիյաս Իբրահիմովին: Ըստ NIDA երիտասարդական շարժման հայտարարության, այդ երիտասարդների ձերբակալության իրական պատճառն այն է, որ մայիսի լույս 10-ի գիշերը նրանք գրություն են թողել Բաքվում Հեյդարի Ալիևի հուշարձանի պատվանդանին: Ընթերցեք նաև. Բաքվում Ալիևի հուշարձանին գրաֆիտիի ենթադրյալ հեղինակներին մեղադրում են թմրանյութ պահելու մեջ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |