Պեսկով. ՌԴ դեմ պատժամիջոցների երկարացումն օգուտ չի տա համաշխարհային տնտեսությանը

Պեսկով. ՌԴ դեմ պատժամիջոցների երկարացումն օգուտ չի տա համաշխարհային տնտեսությանը

PanARMENIAN.Net - «Մեծ յոթնյակի» երկրների որոշումը ՌԴ դեմ գործող պատժամիջոցները երկարացնելու մասին դրական ազդակ չի հաղորդի համաշխարհային տնտեսությանը: Այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք չենք կարծում, որ այդպիսի որոշումները կարող են դրական ազդեցություն ունենալ գլոբալ տնտեսության և ընդհանրապես զարգացումների վրա, մինչդեռ հենց այդ թեմաներն են իրականում լինելու G7 համաժողովի ուշադրության կենտրոնում»,-ասել է Պեսկովը:

Ըստ նրա, Մոսկվայի դիրքորոշումը պատժամիջոցների հարցում չի փոխվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դեկտեմբերի վերջում ԵՄ-ն երկարացրեց պատժամիջոցները կես տարով և հունիսի ավարտին Բրյուսլեը պետք է նոր որոշում կայացնի: Ավելի վաղ ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Մոգերինին հայտարարեց, որ իր կարծիքով ՌԴ դեմ պատժամիջոցները կերկարացվեն:Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրամիությունը կերկարացնի Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները: «ԵՄ-ն կշարունակի ընթացիկ քաղաքականությունը Ռուսաստանի հարցում, ներառյալ տնտեսական պատժամիջոցները, քանի դեռ մինչև վերջ չեն կատարվել Մինսկի համաձայնագրերը»,-գրել է Տուսկը մայիսի 26-ին Twitter-ի իր միկրոբլոգում:

Արևմուտքը պատժամիջոցների չեղարկումը կապում է Մինսկի պայմանավորվածությունների կատարման հետ` ծանր զինտեխնիկայի նահանջ շփման գծից, գերիների փոխանակում, ընտրություններ աշխարհազորայինների կողմից վերահսկվող տարածքներում ըստ Ուկրաինայի օրենսդրության:

G7 գագաթնաժողովը անցնելու է Ճապոնիայում մայիսի 27-28-ը:

Ընթերցեք նաև. Անգելա Մերկելը կողմ է ՌԴ դեմ գործող պատժամիջոցների երկարացմանը

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---