Նախարար. 10-ամյա կրթությանը չենք վերադառնա27 մայիսի 2016 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Վերադարձ 10-ամյա կրթությանն այլևս չի լինի, քանի որ եթե Հայաստանը վերադառնա դրան, ապա երեխաների վկայականը որևէ այլ երկրում չեն ճանաչի: Այս մասին մայիսի 27-ին լրագրողներին հայտնել է ՀՀ ԿԳ Նախարար Լևոն Մկրտչյանը: Նա նշել է, որ անհրաժեշտ է ընդամենը, որ ավագ դպրոցը կատարելագործվի, գրում է Yerkir.am-ը: «Խոսքը վերաբերում է ավագ դպրոցի հոսքային առարկաների ավելի խորացմանը և կրթական ծրագրերի բեռնաթափմանը: Երեխան, որը 11-12-րդ դասարաններում կողմնորոշվում է մասնագիտության առումով, պետք է մյուս առարկաներից աստիճանաբար բեռնաթափվի: Նրանք պետք է պատրաստվեն իրենց հետագա մասնագիտական կրթությունը շարունակելուն: Հիմա, ըստ էության, իներցիայով 12-րդ դասարանները շարունակում են նույն ծանր կրթական ծրագիրը. ի՞նչ է նշանակում` 6 քննություն հանձնել 12-րդ դասարանում»,- ասել է Մկրտչյանը: Նա նշել է նաև, որ պետք է ձևավորենք ազգային կրթական համակարգ: Նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը 2016-ի մարտին աշխատակազմին տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես կրթություն և գիտության ոլորտի բյուջետային հատկացումների վերաբերյալ: Նախարարի խոսքով` քանի որ նախատեսվում է անցնել ծրագրային բյուջեի, ապա պետք է հստակեցնել բոլոր միջնաժամկետ ծախսերը, վերանայել նախատեսվող ծրագրերի բաշխման համամասնությունը` դրանք կապելով Կրթության զարգացման պետական ծրագրի հետ: Մկրտչյանը նաև առաջարկել է ստեղծել հանձնախումբ, որը կքննարկի և կհամեմատի հանրապետության ավագ դպրոցների զարգացման ծրագրերը: Նախարարի խոսքով` յուրաքանչյուր ավագ դպրոց պետք է ունենա իր զարգացման ծրագիրը և առաջնորդվի դրանով: Մկրտչյանն առաջարկել է վերանայել նաև ԿԳ նախարարին կից կոլեգիայի կազմը` այն ձևավորելով որոշակի սկզբունքների և չափանիշների հիման վրա: Ըստ նախարարի` կոլեգիայի կազմում պետք է ընդգրկված լինեն ոլորտում հեղինակություն վայելող մարդիկ, անվանի գիտնականներ, մտավորականներ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |