Կարս-Թբիլիսի-Բաքու-ն չի վնասի Հայաստանին, որն առանց այն էլ արդեն կորուստներ է կրում փակ սահմանից

PanARMENIAN.Net - «Տնտեսական տեսանկյունից, Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու նախագիծը չի կարող վնասել Հայաստանին, քանի որ մենք արդեն լուրջ կորուստներ ենք ունենում հայ-թուրքական փակ սահմանի պատճառով»,- Եւրեւանում տված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ավելի կարեւոր է այն ոչ բարենպաստ քաղաքական մթնոլորտը տարածաշրջանում, որն ստեղծվում է այդ նախագծի պատճառով: «Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է մնում. մենք դեմ ենք այդ նախագծին»,- ասել է Օսկանյանը:



Ինչ վերաբերում է այդ նախագծում Ղազախստանի մասնակցությանը, ապա, ՀՀ ԱԳՆ ղեկավարի խոսքերով, անցյալ տարի կայացած հայ-ղազախական հանդիպման ժամանակ ղազախական կողմն այնքան էլ լավատեսական չէր վերաբերվում այդ նախագծին: «Գուցե, նրանց վերաբերմունքը նախագծի նկատմամբ արդեն փոխվել է, ինձ հայտնի չէ այդ մասին»,- ասել է նա: Վարդան Օսկանյանը գտնում է, որ հնարավոր է, որ նախագծի մասնակիցները ֆինանսական դժվարություններ ունեն, եթե ցանկանում են նախագծին կցել նաեւ Ղազախստանին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---