Սիմոնյանն ու Գաբրելյանովը` Պորոշենկոյի հաստատած անհատական պատժամիջոցների ենթակա անձանց ցուցակում28 մայիսի 2016 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է Ազգային անվտանգության խորհրդի որոշումը մի շարք ռուսական ԶԼՄ-ների ղեկավարների դեմ անհատական պատժամիջոցներ սահմանելու մասին: Մասնավորապես, ցանկում 17 ազգանուն կա, այդ թվում Առաջին ալիքի տնօրեն Կոնստանտին Էռնստը, Novorus.info կայքի խմբագիր Անդրեյ Սուրկովը, «Պռավդա.ռու» հոլդինգի սեփականատեր Վադիմ Գորշենինը, ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովը, LifeNews-ի նախկին գլխավոր տնօրեն Աշոտ Գաբրելյանովը և Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը: Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ պատժամիջոցները սահմանվել են այն անձանց դեմ, որոնք «իրական կամ պոտնեցիալ սպառնալիք են ստեղծում Ուկրաինայի ազգային շահերին, ազգային անվտանգությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, նպաստում են ահաբեկչական գործունեությանն ու խախտում են քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները և այլն»: Ուկրաինայի ԱԳՆ-ն պետք է տեղեկացնի ԵՄ, ԱՄՆ և այլ պետությունների իրավասու մարմիններին պատժամիջոցներ սահմանելու մասին և հարց բարձրացնի նրանց առջև նմանատիպ սահմանափակող միջոցներ այդ անձանց դեմ կիրառելու վերաբերյալ: ՌԴ-ին Ղրիմի միացումից հետո և Դոնբասում հակամարտության պատճառով Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ բազմաթիվ քաղաքական գործիչների, մշակույթի գործիչների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |