ԵՄ-ն 1 տարով երկարացրել է Սիրիայի դեմ գործող պատժամիջոցները

ԵՄ-ն 1 տարով երկարացրել է Սիրիայի դեմ գործող պատժամիջոցները

PanARMENIAN.Net - Եվրամիությունը ևս մեկ տարով երկարացրել է Սիրիայի դեմ գործող պատժամիջոցները: Սահմանափակող միջոցների երկարացման մասին քաղաքական որոշումը կայացվել է Եվրամիության Խորհրդի մայիսի 27-ի նիստում:

Հայտարարության մեջ ասվում է, որ ԵՄ պատժամիջոցները Սիրիայի դեմ ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ «շարունակվում են խաղաղ բնակչության հետապնդումները», հայտնում է ՏԱՍՍ-ը:

Եվրամիության որոշումը Սիրիայի դեմ գործող պատժամիջոցները մեկ տարով երկարացնելու մասին մտնում է ուժի մեջ: Այդ մասին ասվում է ԵՄ պաշտոնական տեղեկագրում, որտեղ հրապարակված է համապատասխան նորմատիվ ակտը:

Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցները ներառում են նավթ վաճառելու արգելք, ներդրումների սահմանափակում, Սիրիայի Կենտրոնական բանկի ակտիվների սառեցում ԵՄ-ում, երկակի նշանակության տեխնոլոգիաների վաճառքի էմբարգո և այլն: Դրանից բացի, Սիրիայի մոտ 200 ֆիզիկական և 70 իրավաբանական անձ ներառվել է ԵՄ սև ցուցակում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---