9 մարտի 2007 - 17:38 AMT
Հաջորդ շաբաթ Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը
Հաջորդ շաբաթ Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, այցի շրջանակներում ծրագրված են Նիկոլայ Բորդյուժայի հանդիպումները երկրի ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են Հայաստանի եւ ՀԱՊԿ համագործակցության հետագա հեռանկարները: «ՀԱՊԿ գլխավոր քատուղարի հանդիպումը Հայաստանի իշխանությունների հետ կկայանա մարտի 13-ին»,- նշել է Կարապետյանը: