Հայկական ազգանունով 8-ամյա երեխայի մուտքն Ադրբեջան արգելել են30 մայիսի 2016 - 09:38 AMT PanARMENIAN.Net - Հայկական ազգանունով 8-ամյա երեխային թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան: Դեպքը տեղի է ունեցել Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում: Տեղեկությունն այդ մասին տեղադրված է ռուսաստանաբնակ ընտանիքի Ինստագրամում: Տղայի անունն է Վարդանյան Լուկա Ռուբենի: «Հայրը ռուս է, մայրը` ռուս, իսկ երեխայի ազգանունը հայկական է: Բոլոր փաստաթղթերը, որ ծնողները ՌԴ քաղաքացիներ են, առկա են: Բայց հայերն Ադրբեջանում թշնամիներ են, ու երեխան հավանաբար ևս` 8 տարեկան երեխան»,-գրել է վրդովված մայրը: Սա առաջին նման դեպքը չէ, երբ հայկական ազգանունով անձանց, անկախ նրանց քաղաքացիությունից թույլ չեն տալիս մուտք գործել Ադրբեջան, կամ արտաքսում են երկրից: 2013-ին ռուսաստանցի լրագրողուհի Աննա Սահակյանին թույլ չեն տվել մուտք գործել Բաքու: Նա ասել է, որ ադրբեջանական կողմը նրան «անցանկալի անձ է» հայտարարել, իսկ արգելքի համար առիթ է հանդիսացել նրա հայկական ազգանունը: 2011-ին «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը հրաժարվել է փոխադրել հայկական ազգանունով ուղևորին: Միջադեպը պատահել է ապրիլի 28-ին Ռուսաստանի քաղաքացի Յուրի Մանասյանի հետ «Դոմոդեդովո» օդանավակայանում: «Ես գնացի օդանավակայանում ընկերության ներկայացուցչություն, որտեղ ինձ հաստատեցին, որ չեն կարող գրանցել J2853 չվերթը: Պատճառը չասացին: Ավիաընկերության աշխատակիցը միայն պարզաբանեց, որ դա ինչ-որ հրահանգ է Բաքվից, որը չի քննարկվում: Ես հարցրեցի` արդյոք մերժումը կապված է այն բանի հետ, որ իմ ազգանունը հայկական է, և ավիաընկերության աշխատակիցը բանավոր հաստատեց դա»,- ասել է Յուրի Մանասյանը: 2011-ի հոկտեմբերի 31-ին «Ադրբեջանական ավիաուղիները» թույլ չեն տվել ինքնաթիռ բարձրանալ ՌԴ քաղաքացի, «ԱվտոՎԱԶ» ԲԲԸ արտասահմանյան վաճառքների վարչության պետ Սերգեյ Գյուրջյանին, առանց որևէ բացատրության, գրում է «Կոմերսանտ» թերթը: «Նրան հասկացրել են, որ մերժումը կապված է նրա հայկական ազգանվան հետ և այժմ նա չի բացառում, որ կարող է դատարան դիմել»,-գրում է հոդվածի հեղինակ Անդրեյ Կոզենկոն: Սերգեյ Գյուրջյանը պետք է մասնակցեր Բաքվում Lada ավտոսրահի բացմանը: Գյուրջյանն իր բլոգում գրել է, որ հոկտեմբերի 27-ին եկել է «Դոմոդեդովո» և փորձել է գրանցվել «Ադրբեջանական ավիաուղիներ» J2 853 չվերթի համար: Նրան մերժեցին՝ բացատրելով, որ «կա ղեկավարության հրահանգ՝ հայկական ազգանուններով ուղևորների չգրանցել»: 2010թ. ադրբեջանցի սահմանապահները հրաժարվեցին քաղաք թողնել հայկական ազգանունով «Աերոֆլոտի» ստյուարդին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» |