Բոդիբիլդինգի Հայաստանի հավաքականը Black Sea Cup 2016-ում. 1 ոսկի, 1 արծաթ և 2 բրոնզ30 մայիսի 2016 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Black Sea Cup 2016 բոդիբիլդինգի և ֆիթնեսի միջազգային մրցաշարը, որին մասնակցել են մարզիկներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ադրբեջանից, Հունաստանից, Թուրքիայից և այլ երկրներից: Հայաստանը ներկայացնում էր երկրի հավաքականը` 5 մարզիկների մասնակցությամբ, պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի բոդիբիլդինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գևորգ Հակոբյանը: Դասական բոդիբիլդինգում ոսկե մեդալ է նվաճել Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Հարությունյանը, բոդիբիլդինգում`Լևոն Հովհաննիսյանը նվաճել է բրոնզե մեդալ, Men`s Physique մարզաձևում Կևորկ Թութունջյանն ու Առաքել Ջեյրանյանն արծաթ ու բրոնզ են նվաճել: Բիկինի ֆիթնեսի մասնակից Աննա Ավակովան մրցանակային տեղ չի գրավել: Հայաստանի բոդիբիլդինգի ազգային ֆեդերացիան հիմնվել է 1997 թ.: Հավաքականի ներկայացուցիչներն ամեն տարի մասնակցում են տարածաշրջանային առաջնություններին և նվաճում են մրցանակային տեղեր: Արդեն 6 տարի է Երևանում անցկացվում է Բոդիբիլդինգի համահայկական առաջնություն` Գագիկ Ծառուկյանի գավաթ: 2016-ի հունիսի 4-ին Երևանում կանցնեն Men`s Physique-ի և Բիկինի ֆիթնեսի մրցումներ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |