Հարթաքանդակ Հռոմի պապի համար. Հայ քանդակագործը բրոնզից և ոսկուց նվեր է պատրաստում30 մայիսի 2016 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Հայտնի հայ քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանն աշխատում է ցնցող հարթաքանդակի ստեղծման վրա, որը ողջ հայ ժողովրդի անունից նվիրելու է Հռոմի Ֆրանցիսկոս Պապին, հայտնում է «Նովոստի Արմենիան»: Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն այցը կմեկնարկի հունիսի 24-ին: Այցի կարգախոսն է` «Այց առաջին քրիստոնյա երկիր»: «Երբ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ինձ մոտ միանգամից ցանկություն առաջացավ անակնկալ պատրաստել Սրբազանի համար: Երբ հայտնի դարձավ նրա հայաստանյան այցի օրը, ես սկսեցի «Լռության րոպե» բարելիեֆի ստեղծման աշխատանքները», - ասել է լրագրողներին Առաքելյանը: Նրա խոսքով, չորս մետր երկարություն և մեկ մետր բարձրություն ունեցող հարթաքանդակի կենտրոնում Կենաց ծառն է, որը խորհրդանշում է հայ ժողովրդի բարգավաճումը: Քանդակը պատրաստվելու է բրոնզից և ոսկուց: «Գաղափարն այն է, որ ողջ աշխարհը եկել է Կենաց ծառի մոտ` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերին` ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև` այլ ազգերի: Ես ցանկանում էի ցույց տալ նաև, որ հայ ժողովուրդը չի ոչնչացվել, այլ հակառակը` ապրում և բարգավաճում է», - ասել է նա: Հարթաքանդակը պատկերում է ավելի քան 220 ֆիգուր, որոնց թվում են նաև Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, Ամենայն Հայոց Կոթողիկոս Գարեգին Բ-ն, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը, ինչպես նաև հրեաների և մուսուլմանների հոգևոր առաջնորդները։ «Ես կցանկանայի, որ այդ քանդակը փոխանցվի Հռոմի Պապին` որպես նվեր հայ ժողովրդի անունից` ի նշան երախտագիտության: Կցանկանայի, որ նվերը հանձներ կամ մեր երկրի նախագահը, կամ հոգևոր առաջնորդը», - նշել է Առաքելյանը: Քանդակագործի խոսքով, հարթաքանդակը նախատեսվում է ավարտել հունիսի 15-ին, իսկ այցից մի քանի օր առաջ քանդակի մի մասը ցուցադրվելու է հատուկ ցուցահանդեսին: Եռօրյա այցի շրջանակներում Հռոմի պապը կայցելի Մայր Աթոռ, կլինի Ծիծեռնակաբերդում ցեղասպանության զոհերի թանգարանում, Գյումրի այցից հետո պատարագ կմատուցվի նաև Երևանում, իսկ այցի ավարտին Հռոմի պապը և Ամենայն Հայոց կաթողիկոսը կստորագրեն Համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |