Իրաքյան բանակը մտել է Էլ Ֆալուջա

Իրաքյան բանակը մտել է Էլ Ֆալուջա

PanARMENIAN.Net - Իրաքի զինվորականները մտել են էլ Ֆալուջա, որը գրավել էին «Իսլամական պետության» ահաբեկիչները, հայտնում է «Ֆրանս պրեսը» տեղի հրամանատարների վրա հղումով:

«Վաղ առավոտյան սկսեցինք գործողությունը»,-ասել է հակաահաբեկչական ծառայության պաշտոնական ներկայացուցիչը: Բանակը քաղաք է մտել 3 կողմից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ իրաքյան ԶՈւ միացյալ հրամանատարությունը կոչ էր արել Էլ Ֆալուջայի բնակիչներին հեռանալ քաղաքից: Նրանց, ով չի կարող դա անել, խորհուրդ է տրվել հեռու մնալ գրոհայինների ռազմակայաններից ու սպիտակ դրոշներ կախել տների պատուհաններից:

Գրոհն Էլ Ֆալուջայի ուղղությամբ սկսվել էր մեկ շաբաթ առաջ: Այդ ընթացքում իրաքյան բանակը մի քանի բնակավայր է ազատագրել: Սպանվել է ԻՊ քաղաքային մարմնի ղեկավար Հաջի Համզան: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրաքի դաշնային ոստիկանության անվտանգության ուժերն ազատագրել են Էլ Ֆալուջա քաղաքի Հարարիյաթ շրջանը «Իսլամական պետության» գրոհայիններից` քաղաքի ազատագրման գործողության մեկնարկից մի քանի ժամ անց:

Նահանջելով Իրաքի տարբեր շրջաններից` ահաբեկչական «Իսլամական պետությունը» ավելի քան 50 զանգվածային գերեզմանոց է թողել: Զանգվածային գերեզմանոցներ են հայտնաբերվել, երբ Իրաքի բանակը սկսել է գրոհել ահաբեկիչներին: Ռամադի քաղաքում 2016-ի ապրիլի կեսին ֆուտբոլի դաշտերից մեկում 3 գերեզմանոց է հայտնաբերվել մոտ 40 մարդու մասունքներով: Քաղաքը ԻՊ տիրապետության տակ է եղել 2015-ի մայիսից-դեկտեմբեր ամիսներին և անցել է կառավարական ուժերի հսկողության տակ 2016-ի փետրվարին:

Իրաքի բնակչության մոտ մեկ երրորդը` մոտ 10 մլն մարդ, օգնության կարիք ունի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---