ՌԴ Գերագույն դատարանը դատավճիռ է կայացրել վեց մերձմոսկվացիների հանդեպ Հայաստանի քաղաքացու սպանության համար

PanARMENIAN.Net - ՌԴ Գերագույն դատարանը մեղավոր է ճանաչել մերձմոսկովյան վեց բնակիչների Հայաստանի քաղաքացու սպանության համար, որը կատարվել է 2005 թվականին էլեկտրագնացքում Օդինցովոյի շրջանում: Ինչպես հաղորդել են Մոսկովյան շրջանի դատախազության մամլո ծառայությունում, ազատազրկման տարբեր ժամկետների, այդ թվում երկարատեւ, դատապարտվել են Օդինցովոյի շրջանի 19-28 տարեկան

վեց բնակիչներ, որոնցից երեքը Մոսկվայի բարձրագույն եւ միջին հատուկ հաստատությունների ուսանողներ են: Քննության տվյալներով, երիտասարդները, որոնք քարոզում էին ծայրահեղ ազգայնական հայացքներ, «նախապես պայմանավորվել էին ոչ սլավոնական ազգության անձանց վրա համատեղ հարձակումների մասին»: Նրանք որոշեցին զոհին որոնել Բելառուսական ուղղության էլեկտրագնացքներում, իսկ հարձակման տեսարանը տեսագրել տեսախցիկով, հետագայում այն վաճառելու նպատակով: Երկու ժամվա ընթացքում, մի գնացքից մյուսը նստելով եւ անցնելով վագոններով, նրանք փնտրում էին ոչ սլավոնական արտաքինով մարդկանց, մինչեւ որ «Օդինցովո-Բակովկա» կայանատեղիում տեսել են Հայաստանի քաղաքացի Սամվել Թադեւոսյանին: Հարձակվելով հայի վրա, հանցագործները սկսել են ծեծել նրան ոտքերով, ձեռքերով եւ մետաղյա շղթայով, նկարահանելով այդ ամենը տեսագրության ֆունկցիայով թվային լուսանկարչական ապարատով: Այն բանից հետո, երբ Թադեւոսյանից գողացել են բջջային հեռախոսը, դրամը եւ փաստաթղթերը, ապակե շշի բեկորով մի քանի հարված են հասցրել նրա գլխին եւ վզին, ինչինց տուժողը տեղում մահացել է: Նույն գիշեր, ըստ քննության տվյալների, նրանց զոհ են դարձել եւս 2 հոգի, այդ թվում միլիցիայի փոխգնդապետ, որից գողացել են դրամը, փաստաթղթերը եւ արժեքները:



Ավելի վաղ Մոսկվայի շրջանային դատարանը վեց դատապարտյալներին մեղավոր էր ճանաչել սպանության եւ առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու համար, կատարված կանխավ պայմանավորվածության համաձայն ազգային ատելության մոտիվներով, ինչպես նաեւ կողոպուտի, թալանի եւ անձնագրի գողության համար: ՌԴ Գերագույն դատարանն ընդհանուր առմամբ ուժի մեջ է թողել դատավճիռը: Դատապարտյալներ Մաքսիմ եւ Ալեքսեյ Օսիպովները եւ Վլադիմիր Մալունցեւը դատապարտվել են համապատասխանաբար 11,5, 6,5 եւ 4,5 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում: Յոթերորդ մեղադրյալին` Անտոն Պալամարչուկին դատարանը դատապարտել է 2 տարվա ազատազրկման գաղութ-ավանում, հաղորդում է NEWSru.com-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---