Ստրկության համաշխարհային վարկանիշում Հայաստանը 119-րդն է31 մայիսի 2016 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 119-րդն է 2016թ. Ստրկության համաշխարհային վարկանիշում, որը կազմել է Walk Free Foundation իրավապաշտպան կազմակերպությունը: Ըստ հետազոտության, 2015-ին Հայաստանում 14.100 մարդ եղել է ժամանակակից ստրկության վիճակում` բնակչության մոտ 0,47%-ը: Ըստ 2013-ի նույն վարկանիշի Հայաստանը 57-րդ տեղում էր` ստրկության վիճակում էր մոտ 10.500 մարդ: Ժամանակակից աշխարհում ստրկությունը կարող է բազում դրսևորումներ ունենալ: Դրանք են կրթությունից զրկված երեխաները, որոնք ստիպված են աշխատել ամենավաղ հասակից…աշխատակիցները, որոնք չեն կարող թողնել աշխատանքը մեծ պարտքերի պատճառով, կանայք ու աղջիկները, որոնց օգտագործում են որպես իրավազուրկ ու անվճար տնային տնտեսուհիների Հետազոտությունը հիմնված է 42 000 հարցազրույցի վրա, որոնք անցկացվել են 167 երկրում 53 լեզվով: Ըստ արդյունքների, աշխարհում ավելի քան 45 մլն տղամարդ, կին ու երեխա հայտնվել է ստրկության մեջ: Այս ցուցանիշը 28%-ով գերազանցում է 2-ամյա վաղեմության ցուցանիշը: Ըստ հետազոտության, Ադրբեջանը 80-րդ տեղում է 45.000 մարդ ցուցանիշով` բնակչության մոտ 0,47%-ը, Վրաստանը` 105-րդն է 20 900 ցուցանիշով` բնակչության մոտ 0,47%-ը, Իրանն ու Թուրքիան` 13 և 14-րդ հորիզոնականներում են 495,3 հազար (0,63%) և 480,3 հազար (0.63%) ցուցանիշներով համապատասխանաբար: Ռուսաստանը 7-րդն է` երկրում 1.048.500 մարդ ստրուկի կարգավիճակ ունի: Ժամանակակից ստրուկների քանակով առաջատարը Հնդկաստանն է, որտեղ 18,38 մլն մարդ շահագործման է ենթարկվում: Ասիայի երկրները առաջին հնգյակում են: Հնդկաստանին հաջորդում է Չինաստանը` 3,39 մլն մարդ, այնուհետև Պակիստանը` 2,13 մլն մարդ, Բանգլադեշը` 1,53 մլն մարդ, Ուզբեկստանը` 1,23 մլն: Photo: AFP/Peter Parks Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը |