Չորեքշաբթի Իսրայելի Քնեսեթը կարող է քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը12 մարտի 2007 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Չորեքշաբթի օրը «Մերես» կուսակցությունը Քնեսեթում կբարձրացնի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը: «Ազատություն» ռադիոկայանին այդ մասին հայտարարել է Իսրայելի Հայ դատի հանձնախմբի ղեկավարներից պատմաբան Ժորժետ Ավագյանը: «Կհուսամ, որ եթե այս անգամ բանաձեւը չընդունվի, ապա հաջորդ անգամ անպայման կընդունվի», - ասաց ժորժետ Ավագյանը: Իսրայելական զանգվածային լրատվամիջոցները դեռ չեն արձագանքել, քանի որ Քնեսեթում 6 պատգամավոր ունեցող «Մերես» կուսակցության անդամներն առանձին-առանձին են հանդիպում խորհրդարանականների հետ եւ հրապարակային հայտարարություններ չեն անում: Քնեսեթում արաբական կուսակցությունները ներկայացնող պատգամավորները հրաժարվել են մասնակցել ցեղասպանության հարցի քվեարկությանը. - «Ասացին` «Հասկանում ենք ձեզ, բայց Թուրքիան մահմեդական երկիր է»: Քնեսեթում գործող Իսրայել-Թուրքիա եւ Իսրայել-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբերը, ամենայն հավանականությամբ, կխանգարեն հարցի քննարկմանը կամ դեմ կքվեարկեն: Կան նաեւ Բաքվից ներգաղթած հրեա ռուսախոս պատգամավորներ, որոնք հաճախ են հակահայկական արտահայտություններ անում իսրայելական մամուլում: Իսրայելի գերագույն օրենսդիր մարմնում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քվեարկության դնելու փորձ վերջին անգամ ձեռնարկվել է 5 տարի առաջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |