Սկսնակ ամերիկացի բասկետբոլիստը կմիանա Հայաստանի երիտասարդական հավաքականին

Սկսնակ ամերիկացի բասկետբոլիստը կմիանա Հայաստանի երիտասարդական հավաքականին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի «Կոնեկտիկուտ Հասքիս» ուսանողական բասկետբոլի թիմի խաղացող Սթիվ Ինոկը կմիանա Հայաստանի երիտասարդական հավաքականին հուլիսին Հունաստանում կայանալիք ՖԻԲԱ գավաթի համար մրցապայքարում:

Ինոկի մարզիչի խոսքերով, Հայաստանի հավաքականում խաղը երիտասարդ բասկետբոլիստին իր ունակությունները դրսևորելու հնարավորություն կընձեռնի, գրում է New Haven Register-ը:

Ինոկն այժմ աշխատում է ՀՀ քաղաքացիություն ստանալու ուղղությամբ, բայց դա խնդիր չի հանդիսանա: Նա արդեն ունի ավիատոմսեր և գրեթե պատրաստ է միանալ Հայաստանի հավաքականին:

Հայաստանի հավաքականն 2 տեղ է տրամադրել երկքաղաքացիություն ունեցող անձանց համար, առաջինը` երիտասարդների հավաքականում, երկրորդը` մեծահասակների:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---