Հայոց ցեղասպանության թեմայով համաժողով՝ ԵԽ-ում

Հայոց ցեղասպանության թեմայով համաժողով՝ ԵԽ-ում

PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանում ընթանում է «Հայոց ցեղասպանության ճանաչման եւ մշակութային ժառանգության վերականգման օրինական և քաղաքական ասպեկտները» խորագրով համաժողով: Այս մասին հայտնել է Եվրոպայի Հայ դատի գրասենյակի խոսնակ Բեդո Դեմիրճյանը:

«Այս միջոցառման նպատակն է Ցեղասպանության ճանաչումից բացի բարձրացնել հատուցման հրամայականը: Մեկնարկը տալիս ենք Եվրախորհրդարանում», - ասել է Դեմիրճյանը, գրում է Aysor.am-ը:

Մասնակիցներն են՝ մարդու իրավունքների գծով դատապաշտպան Ջեֆրի Ռոբերտսոնը, միջազգային իրավունքի մասնագետ Օվե Բրինգը, ազգությամբ թուրք, մարդու իրավուքնների գծով փաստաբան Ջեմ Սոֆոուղլուն, լրագող Դողան Օզգուդեն, լրագրող Կիյոմ Փերիեն:

Համաժողովը հյուրընկալել է ԵԽ պատգամավոր Չարլզ Թաննոքը: Մոդերատորն է Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---