ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. «Չեմ հավատում ԼՂ հակամարտության ռազմական լուծմանը»31 մայիսի 2016 - 16:59 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չի հավատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով լուծմանը: Այս մասին Վարշավայի համալսարանում նա հայտարարել է Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում վերջին իրադարձությունների հետ կապված հայ ուսանողի տված հարցին ի պատասխան: «Մենք այդ առնչությամբ հանդես ենք եկել հայտարարությամբ: Ես դիմել եմ երկու կողմին՝ կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ հարգանք դրսևորելու կոչով: Ես չեմ հավատում հակամարտության ռազմական ճանապարհով լուծմանը», -ասել է նա, հաղորդում է Արցախպրեսը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը միաժամանակ հավելել է. «Մենք հայտարարում ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցությունների ուղիով կարգավորման և կրակի դադարեցման ռեժիմը հարգելու կարևորության մասին»: Դեռ փետրվարին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում խուսափել իրավիճակի հետագա սրումից։ Բրյուսելի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում,անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, Ստոլտենբերգը շեշտել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը լարվածության թուլացման կողմնակից է։ Հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ում է՞լ են կարծում, որ իրավիճակը կարող է սրվել ղարաբաղյան գոտում, դաշինքի գլխավոր քարտուղարը հստակ պատասխան ի տվել՝ միաժամանակ ընդգծելով, որ իրենք ուշադրությամբ հետևում են տարածաշրջանային զարգացումներին։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |