«Միսս Թուրքիա-2006»-ի հաղթողն ազատազրկման է դատապարտվել՝ Էրդողանին վիրավորելու համար

«Միսս Թուրքիա-2006»-ի հաղթողն ազատազրկման է դատապարտվել՝  Էրդողանին վիրավորելու  համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով միսս Թուրքիա-2006 մրցույթի հաղթող, մոդել Մերվե Բյույուքսարաչի դեմ հարուցված քրգործով դատավարությունն ավարտվել է:

Ստամբուլի առաջին ատյանի քրեական դատարանը մոդելին մեղավոր է ճանաչել առաջադրված հանցանքի մեջ և դատապարտել 1 տարի 2 ամիս 17 օր ազատազրկման: Վճռի իրագործումը հետաձգվել է: Սա նշանակում է ժամանակավոր ներում, իսկ հանցանքի կրկնվելու դեպքում միանգամից կգործադրվի արդեն առկա դատավճիռը:

Սկզբնապես Բույուքսարաչի համար մեղադրող կողմը պահանջել էր 1 տարի 5 ամսից մինչև 4 տարի 5 ամիս ազատազրկում:

Էրդողանի՝ դեռևս վարչապետ եղած ժամանակ Բյույուքսարաչը Instagram սոցիալական ցանցում նրա մասին գրառում էր կատարել, թուրքական Hurriyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը::

Դատարանում Բույուքսարաչը հայտնել է, որ իր հրապարակած բանաստեղծությունը (Ustanın şiiri) մինչ այդ տարածվել էր մոտ 960.000 օգտատիրոջ կողմից, և հրապարակման մեջ իր սեփական մեկնաբանությունները չեն եղել:

Բանաստեղծությունն իրենից ներկայացնում է Թուրքիայի հիմնի ռիթմին համապատասխան և Էրդողանի ինքնախոստովանանքի տեսքով գրված ծաղրական ստեղծագործություն կաշառակերության և օրինազանցության մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---