Երևանում հուշակոթող է բացվել՝ քառօրյա պատերազմում զոհված զինվորների հիշատակին31 մայիսի 2016 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում տեղադրվել է հուշակոթող՝ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին: Հուշակոթողի հեղինակն է քանդակագործ Վարազդատ Համբարձումյանը: Այն բացվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ: Բացման արարողությանը ներկա են եղել վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը, պաշտոնատար այլ անձինք, հոգևորականներ, ովքեր ծաղիկներ են խոնարհել դրել հուշակոթողին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին: Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները կազմել են 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) ևս 9 զինծառայող և 2 կամավոր մահացել է ապրիլի 2-13 ժամանակահատվածում գրանցված դժբախտ պատահարներից: Հայկական կողմը նաև 120-ից ավել վիրավոր է ունեցել, որոնցից մի քանիսն ավելի ուշ մահացել են հոսպիտալներում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |