Ներկայումս պայքարը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար սրվել է

PanARMENIAN.Net - Երեւանում իր աշխատանքն է սկսել ՀՅԴ «Հայ Դատի» հանձնախմբերի խորհրդաժողովը, որին մասնակցում են 58 մարդ 28 երկրներից: Ինչպես խորհրդաժողովի բացմանը նշել է ՀՅԴ Բյուրոի անդամ, Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը, «Հայ Դատի» հանձնախմբերի կազմակերպած գործունեությունն, ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը կարելի է համարել ՀՅԴ ամենամեծ քաղաքական հաջողությունը: Նրա խոսքերով, ներկայումս պայքարը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար սրվել է, ավելի հստակ է երեւում վերջնական նպատակը, որին պետք է հասնի հայ ժողովուրդը: «Դա պայքարի, կորուստների, հաջողությունների եւ հաղթանակների ճանապարհ էր աշխարհին ծանոթանալու եւ աշխարհը մեր հետ ծանոթացնելու առումով: Տասնամյակների ընթացքում «Հայ Դատի» հանձնախմբերի գործունեությունն ամբողջ աշխարհում կարողացավ վերադարձնել հայ ժողովրդին միջազգային քաղաքականության ասպարեզ: Խորհրդային Հայաստանը չէր զբաղվում եւ չէր էլ կարող զբաղվել այդ հարցերով: Սակայն միշտ եղել են մարդիկ, որ պատրաստ են զոհողությունների գնալ հանուն պատմական արդարության վերականգնման եւ սեփական իրավունքների վերահաստատման»,-ասել է Վահան Հովհաննիսյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---