Նախագահ. Գերմանիան 1915-ի դեպքերի համար պատմական պատասխանատվություն է կրում 1 հունիսի 2016 - 12:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գերմանական առաջատար Bild պարբերականի հետ զրույցում, անդրադառնալով հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի քննարկմանը, ասել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է Բունդեսթագի կողմից ճանաչումը, ինչպես նաև` նման հանցագործության չկրկնվելը: Հունիսի 2-ին Գերմանիայի Բունթեսթագում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Դա առաջացրել է Թուրքիայի ղեկավար և ընդդիմադիր շրջանակների զայրույթը, որոնք ամեն կերպ ձգտում են խափանել Գերմանիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչումը: «Գերմանիայի նախագահը դեռ անցյալ տարի հստակ բառեր գտավ կատարվածը նկարագրելու համար և հանցագործությանը տվեց այն որակումը, ինչ իրականում եղել է՝ Ցեղասպանություն: Մեր երկրի համար շատ կարևոր է, որ Բունդեսթագն ուզում է ընդունել այդ բանաձևը: Սակայն կարևոր է ոչ միայն դա, այլ նաև այն, որ նման ցեղասպանություն այլևս աշխարհի ոչ մի կետում չպետք է տեղի ունենա: Սա ևս մի կարևոր արդյունք է, որը կունենա այս բանաձևը:», - ասել է նախագահը: Սարգսյանը զրույցում նկատել է, որ ոչ մի գերմանացի քաղաքական գործիչ չի ժխտում ցեղասպանության փաստը, նույնիսկ նրանք, ովքեր այժմ դեմ են հանդես գալիս բանաձևին: Նախագահը հույս է հայտնել, որ այդ գոծիչները հավատարիմ կմնան ընդհանուր արժեքներին և դրանք վեր կդասեն ժամանակավոր քաղաքական շահերից: Սարգսյանը նաև կարծիք է հայտնել, որ Գերմանիան նույնպես պատմական պատասխանատվություն է կրում 1915-ի իրադարձությունների համար, գրում է Panorama.am-ը: «Գերմանական կայսրությունը, լինելով Օսմանյան կայսրության դաշնակիցը, պատմական ականատեսն էր այդ հանցագործությունների և կարող էր ինչ-որ քայլեր անել դրանց կանխարգելման համար: Սակայն ոչինչ չի արվել: Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում և պարտավոր է հատկապես բարոյական տեսանկյունից պաշտպանել արժեքները, որոնք ոչ մի փոխզիջում չեն ճանաչում»,- ասել է նախագահը: Հարցին, թե ըմբռնումո՞վ ենք մոտենում, որ գերմանացի քաղաքական գործիչները վախենում են էրդողանի սուր արձագանքից, Սարգսյանը պատասխանել է. «Ոչ, ես դա չեմ կարող հասկանալ: Գերմանիան հզոր երկիր է, և Բունդեսթագի ձայնը աշխարհում ամենուր լսելի է: Եվ հենց այդ պատճառով Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում ու իրավունք չունի բարոյական հարցերում, ինչպես օրինակ, արժեքները պաշտպանելն է, զիջումների գնալ: Երբ կարճաժամկետ քաղաքական շահերի պատճառով մեկ անգամ զիջումների են գնում, ապա դա կրկնում է նորից ու նորից: Եվ դա վատ է ոչ միայն Գերմանիայի համար, այլ նաև Եվրոպայի և ամբողջ աշխարհի»: Հարցին, թե ի՞նչ կլինի, եթե էրդողանը Բունդեսթագի բանաձևից հետո փախստականների հարցով համաձայնությունը տապալի, նախագահն ասել է. «Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ առանց դրա էլ այդ գործարքը «կավե ոտքեր» ունի և դժվար է դա կյանքի կոչել այնպիսի գործընկերոջ հետ, ինչպիսին Թուրքիան է: Եվ հաստատ վստահ եմ, որ փախստականների գործարքի տապալումը ոչ մի կապ չունի ցեղասպանության բանաձևի հետ: Արդարացի չէ, որ Հայոց ցեղասպանությունը չանվանվի ցեղասպանություն, միայն որովհետև մեկ այլ երկրի ղեկավար դրանից կզայրանա: Բունդեսթագի քաղաքական գործիչները դա նույն կերպ են ընկալում և թույլ չեն տա իրենց վախեցնել»: Խոսելով ԼՂ հակամարտության շուրջ, Սարգսյանը հայտնել է, որ այս պահին իրավիճակը հանդարտ է, կրակոցներ չկան: «Սակայն երբ սկսվեց Ադրբեջանի զինված հարձակումը, մենք չտեսանք միջազգային համերաշխություն: Մենք կցանկանայինք, որպեսզի ավելի հստակ արտահայտվեին, թե ինչ է այնտեղ տեղի ունենում, այն է՝ Ադրբեջանի հարձակում»: Կարդացեք նաև՝ Թուրքիայի վարչապետը Ցեղասպանության բանաձևի հարցով Մերկելին է դիմել. Համոզում է հետ կանգնել Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |