Մարտակերտում ավերված տների վերականգնման աշխատանքներն ավարտվում են 1 հունիսի 2016 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Մարտակերտում ապրիլյան պատերազմի հետևանքով ամբողջությամբ վնասված տների վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտարարել է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը, հայտնում է Panorama.am-ը: Նրա խոսքերով՝ երկու-երեք օրվա ընթացքում կավարտվեն 10 տան վերականգնման աշխատանքները: «Թշնամու արկակոծության հետևանքով Մարտակերտում բազմաթիվ տներ են վնասվել, իսկ 15 տուն՝ ամբողջությամբ ավերվել: Հրետակոծությունների հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներն ընթանում են»,- ասաց նա: Ինչ վերաբերում է փողոցներին, քաղաքապետն ասաց, որ շուտով սկսելու են նաև որոշ փողոցների ասֆալտապատումը, նախորդ տարի ևս քաղաքի փողոցները բարեկարգվել են: «Մարտակերտում կյանքը բնականոն հուն է մտել, մարդիկ զբաղված են իրենց առօրյա հոգսերով»,- նշել է Միշա Գյուրջյանը: Ապրիլյան պատերազմի ընթացքում Մարտակերտը լուրջ վնասներ էր կրել, բազմաթիվ տներ և ենթակառուցվածքներ էին վնասվել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների օրերին Մարտակերտի տուժած բնակարաններում, հանրային նշանակության մի շարք կառույցներում ընթանում են շինարարական վերանորոգման-վերակառուցման աշխատանքները: Մասնավորապես, Վլ. Բալայանի անվան համար 1 դպրոցը պատրաստ է անցնելու նախկին ռեժիմին: Այստեղ հիմնականում ջարդվել էին կրթօջախի ապակիները, որոնք արդեն տեղադրվել են: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |