Թուրք հոդվածագիր. 9 հարց՝ Գերմանիայի խորհրդարանի՝ Ցեղասպանության մասին բանաձևի վերաբերյալ 1 հունիսի 2016 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի դաշնային խորհրդարանը հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության մասին բանաձևն է քվեարկության դնելու։ Ընդդիմադիր կուսակցության կողմից պատրաստված, իշխող կուսակցությունների աջակցությունն ստացած բանաձևը ենթադրվում է, որ կընդունվի, սակայն բոլորին հետաքրքրում է, թե ի՞նչ տեղի կունենա Անկարա-Բեռլին հարաբերությունների հետ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հարաբերությունները կվնասվեն՝ դրանով իսկ «ահազանգ հնչեցնելով» և լարվածությունն ավելացնելով։ Ինչո՞ւ պատրաստվեց այս օրինագիծը, ի՞նչ է ասվում դրանում, ինչո՞ւ այժմ, դրա աջակիցներն ի՞նչ փաստարկներ են բերում։ Հարցին անդրադարձել է թուրքական Diken պարբերականի հոդվածագիր Էլմաս Թոփջուն, գրում է Tert.am-ը։ Հոդվածում, մասնավորապես ասված է. 1. Ինչո՞ւ ստեղծվեց Գերմանիայի խորհրդարանում «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումն 2015-ին՝ 1915-ի դեպքերի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում առաջին անգամ բացահայտորեն օգտագործվեց։ Թե՛ խորհրդարանի ղեկավարը, թե՛ նախագահ Յոախիմ Գաուկը «Իթթիհաթ վե Թերաքքիի» իշխանության ընթացքում մեկնարկած աքսորն ու կոտորածները բնորոշեցին որպես «ցեղասպանություն»։ Կանաչների կուսակցությունը 2015-ի ավարտին հարցը դարձյալ առաջ քաշեց, սակայն իր պատրաստած ու խորհրդարանին ներկայացնելիք բանաձևը վերջին պահին հետ կանչեց։ 2. Ի՞նչ է ասվում Բանաձևում ասում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Բանաձևն սկսվում է հետևյալ խոսքերով. «Գերմանիայի խորհրդարանն Օսմանյան կայսրությունում ավելի քան 100 տարի առաջ տեղահանված ու կոտորված հայերի և այլ քրիստոնյա զոհերի հիշատակի առաջ խոնարհվում է»։ Հետո նշում է, որ խորհրդարանը դատապարտում է «Իթթիհաթ վե թերաքքիի» կառավարության կողմից օսմանյան հողերում բնակվող հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։ 3. Ի՞նչ է նախատեսում - Գերմանիայի ժողովուրդը 1915-1916 թվականներին տեղի ունեցած աքսորի և ոչնչացմամբ ավարտված հարձակումներում Գերմանիայի դերակատարությանն է առերեսվում։ - Թուրքական կողմին քաջալերել՝ այդ շրջանի կոտորածներին առերեսվելու և հայ ժողովրդի հետ հաշտության համար հիմքեր ստեղծելու համար։ -Հայերին աջակցել՝ թուրքերին ներելու և հաշտեցման ուղղությամբ ջանքեր գործադրելու հարցում։ - Թուրքիայում և Հայաստանում գիտական, հասարակական և մշակութային աշխատանքների միջոցով երկու երկրների միջև փորձի փոխանակմանը, մերձեցմանն ու պատմությանն առերեսվելուն աջակցող նախագծերի համար ֆինանսական աջակցության տրամադրում։ -Թուրքիայի և Հայաստանի կառավարությունների հարաբերությունների կարգավորման առկախված գործընթացի ակտիվացում։ -Թուրքիայի և Հայաստանի կառավարությունների կողմից պատմությունն ուսումնասիրելու, դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու, սահմանները բացելու համար համատեղ հանձնաժողովի ստեղծում նախատեսող Ցյուրիխյան արձանագրությունների ընդունման համար ջանքերի գործադրում։ 4. Ընդունվելու հավանականությունը Խոսքը Կանաչների նախաձեռնությամբ պատրաստված, սակայն կառավարության բոլոր գործընկերների կողմից աջակցություն ստացած օրինագծի մասին է։ Կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած կուսակցությունն էլ է հայտարարել դրանց աջակցելու մասին։ Այդ պատճառով խորհրդարանում դրա ընդունվելը հավանական է համարվում։ 5. Անկարայի կեցվածքը Կառավարության խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել էր. «Մենք այդ տեքստը չենք տեսել։ Ի՞նչ արտահայտություններ են տեղ գտնելու։ Ցեղասպանության պնդումը լուրջ պնդում է։ Դրա մասին առանց պատմական և իրավական փաստերի խոսելը միայն քաղաքականության շահարկում է»։ Բեռլինում Թուրքիայի դեսպան Հուսեյին Ավնի Քարսլըօղլուն էլ հայտարարել էր, որ պատմական դեպքերի վերաբերյալ խորհրդարանները լիազորված չեն վճիռներ կայացնելու։ Նախագահ Էրդողանը մայիսի 31-ին ասել է հետևյալը. «Մերկելի հետ մի երկու ժամ առաջ եմ խոսել։ Մենք հավատում ենք, որ ցեղասպանության նման խնդիր չունենք։ Մենք հանգիստ ենք։ Գերմանիայում 3 մլն թուրք է բնակվում, հարաբերությունները շատ բարձր մակարդակի են։ Եթե Գերմանիան նման խաղի մեջ մտնի, երկու երկրների միջև դիվանագիտական, տնտեսական, առևտրային, քաղաքական, ռազմավարական հարաբերությունները, բոլորը կվնասվեն։ Մենք երկուսս ՆԱՏՕ-ի անդամ երկրներ ենք։ Կարծում եմ, որ դրանք բոլորը կմտածեն ու հաշվի կառնեն»։ 6. Եթե Թուրքիան դեսպանին հետ կանչի կամ չեղարկի ԵՄ-ի հետ փախստականների հարցով համաձայնագիրը, Գերմանիայի արձագանքն ինչպիսի՞ն կլինի Բանաձևի զեկուցողներից պատգամավոր Քրիստոֆ Բերգները Diken-ին ասել է. «Հունիսի 2-ին խորհրդարան եկող բանաձևը ոչ թե Գերմանիայի կառավարության, այլ խորհրդարանի նախաձեռնությամբ ստեղծված, դրա որոշելիք փաստաթուղթ է։ Բացի այդ, հայկական բանաձևը Թուրքիայի և ԵՄ-ի միջև կնքված փախստականների համաձայնագրի հետ ոչ մի կապ չունի»։ ԵՄ-ի անդամ որոշ երկրներ միգրացիոն համաձայնագրից շատ ավելի վաղ օսմանյան հողերում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրենց տեսակետները բաց և հստակ ձևով են հայտնել։ 7. Բանաձևի «ճարտարապետ», Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի տեսակետը «2005-ին տարբեր խմբերի կողմից պատրաստված նման մի օրինագիծ էր խորհրդարանի օրակարգ եկել, որում ընդգծվել էր 1915-ին տեղի ունեցած կոտորածների ու տեղահանության ընթացքում Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանիայի դերակատարությունը։ Սակայն այն ժամանակ վարչապետ Էրդողանը 2005 թվականի ապրիլին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին նամակ էր գրել՝ կոչ անելով համատեղ հանձնաժողով ստեղծել։ Հետո ստեղծվել էր բոլորիս հուսադրած երկխոսությունը։ Մենք և բոլոր խորհրդարանները, չնայած ցեղասպանության հարցով համակարծիք էինք, մտածեցինք, որ Թուրքիան վերջապես ցանկանում է առերեսվել իր պատմությանը, ոգևորվել էինք, որ հարյուրավոր տարիներ միասին ապրած երկու ազգերը միասին խաղաղ ապագա են կերտելու։ Սակայն տեսանք, որ բոլոր հույսերը զուր էին։ Մեր իրական նպատակը, աշխարհի որ անկյունում էլ որ տեղի ունեցած լինի, բոլոր ազգերի ցավի մասին խոսելն է, մեր ուսերին հսկայական բեռ դարձած այդ աղետի կրկնությունը կանխելը, հետագա սերունդներին թույլ չտալը, որ մոռանան դա։ 8. Ինչո՞ւ այժմ Բերգները պատասխանել է նաև այս հարցին. «Այժմ, քանի որ խորհրդարանը քննարկված և համապատասխան հանձնաժողովներ ուղարկված օրինագծերի վերաբերյալ որոշում կայացնելու պարտավորություն ունի։ Հայերի ապրած ողբերգության հիշատակի մասին բանաձևն արդեն 14 ամիս է՝ հանձնաժողովում է։ Խորհրդարանական բոլոր խմբակցություններն էլ համակարծիք են ամառվանից առաջ այն քվեարկության դնելու հարցում։ 9. «Այդ հարցի տեղը խորհրդարաններում չէ» քննադատությանն ի՞նչ պատասխան է տրվում Բերգներն ասում է. «Որպես գերմանացի գործիչներ՝ պատմությունը պարզ ու հստակ, իրենց անուններով լսելի դարձնելու պարտավորություն ունենք։ Մեր արխիվներն այդ ժամանակ տեղի ունեցած դեպքերի մասին փաստերով են լի։ Ցանկացանք, որ Գերմանիայում բնակվող թուրքական արմատներով մեր քաղաքացիներն էլ տեսնեն, թե ընտրված պատգամավորներն ի՞նչ են մտածում, այդ ժամանակաշրջանն ինչպե՞ս են մեկնաբանում»։ Օզդեմիրն ասում է. «Թուրքիայի՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայի կողքին լինելը ոչ դուք՝ լրագրողներդ, ոչ էլ ցեղասպանությունը ժխտող գիտնականներն են կայացրել։ «Իթթիհաթ վե Թերաքքի»-ի առաջնորդների ընդունած տեղահանության օրենքի տակ ոչ պատմաբանների, ոչ էլ իրավաբանների ստորագրությունը չկար։ Խորհրդարանները պատմության ընթացքը որոշելու, մի ազգի ցավերի պատճառ դառնալու ազատ իրավունք ունեն, սակայն պատմության վերաբերյալ որոշումներ կայացնելու՝ ո՞չ։ Դա անընդունելի է»։ Հունիսի 2-ին Գերմանիայի Բունթեսթագում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Դա առաջացրել է Թուրքիայի ղեկավար և ընդդիմադիր շրջանակների զայրույթը, որոնք ամեն կերպ ձգտում են խափանել Գերմանիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչումը: Նախագահ. Գերմանիան 1915-ի դեպքերի համար պատմական պատասխանատվություն է կրում Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |