Հաջորդ Համահայկական խաղերը Արցախում կանցկացվեն

Հաջորդ Համահայկական խաղերը Արցախում կանցկացվեն

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին «Օլիմպավանում» տեղի է ունեցել «Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտե» հասարակական կազմակերպության գործադիր կոմիտեի նիստ ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ:

Զաքարյանն առաջարկել է Համահայկական 7-րդ ամառային խաղերն անցկացնել Արցախում: Առաջարկը մեծ ոգևորությամբ է ընդունվել բոլոր ներկաների կողմից: «Սա պատմական որոշում կլինի` մեր գաղափարների իրագործման անկյունաքարը: Այս որոշումն իրապես կարտացոլի մեր նպատակը` «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռամիասնությունը»,- նշել է Զաքարյանը:

Գործադիր կոմիտեի անդամները քննարկել են նաև Արցախում անցկացվելիք խաղերի կազմակերպչական աշխատանքների հետ կապված խնդիրները, դրանց լուծման տարբերակները:

Համահայկական 7-րդ ամառային խաղերն Արցախում անցկացնելու հարցը դրվել է քվեարկության և անցել միաձայն:

Առաջին Համահայկական խաղերն անցկացվել են 1999 թվականին: Խաղերին մասնակցում են Հայաստանից, ԼՂՀ-ից ու սփյուռքից թիմեր՝ տարբեր սպորտաձևերում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---