Թուրքիայի համար դժվար կլինի «մարսել» ԱՄՆ Կոնգրեսի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը

PanARMENIAN.Net - Թուրքիայի համար դժվար կլինի «մարսել» ԱՄՆ Կոնգրեսի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի արտաքին քաղաքականության գծով խորհրդականը: Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Էջեմեն Բաջիշը հայտարարել է, որ «այն ժամանակ երբ Թուրքիան եւ ԱՄՆ-ն համատեղ ծրագրեր են իրականացնում, այդ թվում Իրաքի վերականգնման հարցում, բանաձեւի ընդունումն անընդունելի կլինի թուրքական հասարակության համար»: Թուրքական խորհրդարանականների հերթական խումբը Բաջիսի գլխավորությամբ մեկնում է ԱՄՆ, թույլ չտալու համար Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը: «Այդ բանաձեւը վիրավորում է թուրք ազգությունը եւ անհարմար վիճակի մեջ է դնում կառավարությանը: Դա սպառնալիք չէ: Բանաձեւի ընդունումը իրոք կարող է վատթարացնել ամերիկա-թուրքական հարաբերությունները»,-ընդգծել է նա, գրում է Today's Zaman թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---