«Եվրո-2016»-ը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ

«Եվրո-2016»-ը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ

PanARMENIAN.Net - «Եվրո-2016»-ին ընդառաջ՝ հունիսի 1-9-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հնարավորություն ունեն ուղարկելու SMS հաղորդագրություն 2016 կարճ համարին, գուշակելու առաջնության հաղթողներին և ստանալու հնարավորություն շահելու «iPhone 6s» սմարթֆոն:

Հաղորդագրության մեջ անհրաժեշտ է նշել այն երկրների կոդերը, որոնք, ըստ բաժանորդի, զբաղեցնելու են առաջնության 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը:

SMS հաղորդագրությունն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ ձևաչափով՝ 01,05,10 կամ 01 04 08 կամ 01, 05, 09:

Ալբանիայի դեպքում պետք է ուղարկել 01, Ավստրիա`02, Բելգիա` 03, Խորվաթիա` 04, Չեխիա` 05, Անգլիա` 06, Ֆրանսիա` 07, Գերմանիա`08, Հունգարիա` 09, Իսլանդիա`10, Իտալիա`11, Հյուսիսային Իռլանդիա` 12, Լեհաստան`13, Պորտուգալիա` 14, Իռլանդիայի Հանրապետություն`15, Ռումինիա` 16, Ռուսաստան`17, Սլովակիա` 18, Իսպանիա` 19, Շվեդիա` 20, Շվեյցարիա` 21, Թուրքիա` 22, Ուկրաինա`23, Ուելս` 24:

Մրցույթում հաղթող է ճանաչվում այն բաժանորդն, ով ճիշտ է գուշակել առաջնության 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակակիրներին: Եթե ճիշտ են մեկից ավելի բաժանորդ, ապա հաղթում է նա, ով առաջինն է ուղարկել մրցանակակիր երկրների կոդերը պարունակող SMS հաղորդագրությունը:

2016 կարճ համարին ուղարկված մեկ SMS-ի արժեքը 250 դրամ է (ներառյալ ԱԱՀ):

Կազմակերպիչ՝ «Նիկիտա մոբայլ» ընկերություն: Հարցերի դեպքում անհրաժեշտ է դիմել՝ 010 512888 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ՝ ժ. 10:00-18:00 կամ www.nikita.am):

Մրցույթին կարող են մասնակցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր բաժանորդները: Մրցանակը տրվում է այն բաժանորդին, ում անունով գրանցված է հեռախոսահամարը:

2016թ. հունիսի 1-ի 11:00:00-ից առ հունիսի 9-ի 23:59:59-ն ուղարկելով SMS 2016 կարճ համարին՝ բաժանորդը համաձայնում է մասնակցել «Եվրո 2016-ը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ» մրցույթին: Միևնույն հեռախոսահամարից կարելի է ուղարկել անսահմանափակ քանակությամբ հաղորդագրություններ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել ընկերության հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---