Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրենքի ընդունման հավանականությունը շատ մեծ է

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի վերաբերյալ քվեարկությունը Ֆրանսիայի Սենատում հավանաբար տեղի կունենա այնտեղ կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպայի հայկական դաշնության (EAFJD) նախագահ Հիլդա Չոբոյանը: Նրա խոսքերով, օրենքի ընդունման հավանականությունը շատ մեծ է: «Այդ հարցը բարոյականության եւ համամարդկային արժեքների հարց է, այլ ոչ թե քաղաքականության կամ պատմության, ինչպես դա ցանկանում է ներկայացնել թուրքական կողմը: Թուրքական լոբբին Եվրոպայում եւ նրան աջակցող ուժերը մեծ ջանքեր են գործադրում, որ Հայոց ցեղասպանության հարցը դիտարկվի հենց պատմական տեսակետից: Սակայն հայկական կողմը պնդեց, որ պատմությունը չի կարելի հարմարեցնել քաղաքականությանը եւ հասավ ուզածին: Բանը նրանում չէ, որ ճանաչվի Ցեղասպանությունը, այն ճանաչված է Ֆրանսիայում, խոսքը գնում է ուրացման համար պատժի մասին»,-ընդգծել է Չոբոյանը:



Նա նկատել է, որ Ֆրանսիայի նախագահության թեկնածու, ներքին գործերի նախարար Նիկոլյա Սարկոզին աջակցում է օրինագծին: «Շուտով Ֆրանսիայի հայկական համայնքը կորոշի, թե ում է աջակցելու նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում»,-ասել է EAFJD նախագահը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---