ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը՝ Քուվեյթում ՀՀ դեսպան

ՀՀԿ պատգամավոր  Մանվել Բադեյանը՝  Քուվեյթում ՀՀ դեսպան

PanARMENIAN.Net - ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 2-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է. «Ղեկավարվելով 2005-ի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ՝ Մանվել Բադեյանին նշանակել Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Էլ Քուվեյթ)»:

Քուվեյթում ՀՀ նախկին դեսպանն էր Ֆադեյ Չարչողլյանը:

Մանվել Բադեյանը 1979թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ է, մաթեմատիկոս:

1979թ. ՀԽՍՀ պետպլանին առընթեր տնտեսագիտության և պլանավորման ԳՀԻ-ում եղել է գիտաշխատող: 1984-1992թթ. ԵրԱԱԻ-ում աշխատել է ավագ դասախոս:1992-1995թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտում բաժնի վարիչ, փոխտնօրեն: 1995-1999թթ.՝ «Եվրոստան-Ույուտ» ձեռնարկության հիմնադիր տնօրեն:

1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Միասնություն» խմբակցության անդամ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

2007-2012թթ.` Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 22 ընտրատարածքից:

2012 - 2016թթ.՝ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---