«Այբի» համահիմնադիրը նշանակվել է ՊՆ փոխնախարար՝ ռազմարդյունաբերական գծով

«Այբի» համահիմնադիրը նշանակվել է ՊՆ փոխնախարար՝ ռազմարդյունաբերական գծով

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի հրամանագրով Դավիթ Փախչանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ:

Փախչանյանը զբաղեցնելու է նաև պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը:

Այդ մասին է հայտնում ՀՀ նախագաի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Դավիթ Փախչանյանը «Այբ» կրթական հիմնադրամի և «Դիլիջանի կենտրոնական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ՌԴ «Աերոսիբ» ընկերության գործադիր տնօրենը:

Ռազմարդյունաբերության պետական կոմիտեն ստեղծվել էր 2015 թվականի նոյեմբերին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---