Քանի դեռ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Հայաստանի անվտանգությունը սպառնալիքի տակ է

PanARMENIAN.Net - «ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման համար անհրաժեշտ է կոնգրեսականների 218 ձայն, որոնք, հուսով ենք, կլինեն»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ օրենսդիր համակարգն այնպիսին է, որ նրա վրա չեն կարող ազդել ոչ Պետդեպարտամենտը, ոչ, առավել եւս, Թուրքիայի արտգործնախարարը: «Ես խորհուրդ կտայի չհավատալ նրան, ինչ գրում են թուրքական մամուլում: Շատ հաճախ այնտեղ ապատեղեկատվություն է հրապարակվում ցույց տալու համար հասարակությանը իրենց ակտիվ գործունեությունն, ուղղված ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունման դեմ»,-ընդգծել է Համբարյանը: Նա նաեւ նկատել է, որ քանի դեռ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Հայաստանի անվտանգությունը սպառնալիքի տակ է: «Ինչ վերաբերում է Թուրքիայի կարծիքին այն մասին, որ այն անհրաժշետ է ԱՄՆ-ին, ապա դա ժամանակավոր երեւույթ է: Կարող է այնպես ստացվել, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում առանց Թուրքիայի էլ ռազմավարական դաշնակիցներ ունենա: Միեւնույն ժամանակ ես կցանկանայի նշել, որ նախագահ Ջորջ Բուշը հստակ քաղաքականություն չունի Ցեղասպանության հարցում: Նա ոչ այո է ասում, ոչ` ոչ: Եթե նման քաղաքականություն լիներ, ԱՄՆ հայկական համայնքը չէր բողոքի Երեւանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի նշանակման դեմ: Իրոք, ՀՀ-ին անհրաժշետ է ԱՄՆ դեսպան, սակայն նա չպետք է թրքամետ լինի»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրենը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---