$9.2 մլն Չինաստանից՝ Հանրային հեռուստաընկերությանը

$9.2 մլն Չինաստանից՝ Հանրային հեռուստաընկերությանը

PanARMENIAN.Net - Հունիսի 2-ի Կառավարության նիստում ներկայացվել է ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական գործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկության մասին նախագիծը: Այն հավանության է արժանացել:

Եզրակացության մեջ նշվում է, որ մինչ այժմ ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև տեխնիկատնտեսական գործակցությունը հաջող ընթացք է ունեցել և իրականացվել են տարբեր ծրագրեր` գյուղատնտեսության, առողջապահության, տրանսպորտի և այլ ոլորտներում:

Այս համաձայնագրով նախատեսվում է ՀՀ կառավարությանը 60 միլիոն ՉԺՀ յուանի անհատույց տեխնիկական օգնության տրամադրում ($9.2 մլն-ի)` Հայաստանի Հանրապետության Հանրային հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի ծրագրի և Հայաստանի Հանրապետության այլ ծրագրերի քննարկման և իրականացման նպատակով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---