Հայաստանում $24 մլն ներդումներով մարզաառողջարանային համալիր կկառուցվի

Հայաստանում $24 մլն ներդումներով մարզաառողջարանային համալիր կկառուցվի

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հունիսի 2-ի նիստին «Թայգր Գրուպ» ՍՊԸ ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու որոշում է ընդունել:

Ընկերությունը պատրաստվում է 11.4 մլրդ դրամի (շուրջ $23.8 մլն) ներդրումներ կատարել մարզաառողջարանային կենտրոնի կառուցման ծրագիր իրականացնելու նպատակով:

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ համալիրն ամենամեծն է լինելու տարածաշրջանում, գրում է Arka-ն:

3.1 մլրդ դրամը (մոտ $6.5 մլն) կուղղվի տարատեսակ սարքավորումների, այդ թվում՝ մարզասարքերի ձեռքբերմանը:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 280 աշխատատեղ: Միջին աշխատավարձը 2016-2018 թվականներին 100 հազար դրամ կկազմի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---