Թուրքիայի գլխավոր քաղաքական խնդիրը Հայաստանի միջազգային մեկուսացումն է

PanARMENIAN.Net - Թուրքիայի գլխավոր քաղաքական խնդիրը Հայաստանի միջազգային մեկուսացումն է եւ նա ձգտում է հասնել դրան բոլոր միջոցներով: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել են «Հայ Դատի» հանձնախմբերի ներկայացուցիչները Եվրոպայից եւ ԱՄՆ-ից: «Սփյուռքում հանձնախմբերի գործունեությունն ուղղված է նրան, որ այդ քաղաքականությունը նվազագույնվի հասցվի: Գաղտնիք չէ, որ այդպիսով Թուրքիան շեղում է համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության ճանաչումից»,-նշել են «Հայ Դատի» ներկայացուցիչները: Եվրոպական գրասենյակի ղեկավար Լորան Լեյլեքյանի խոսքերով, Թուրքիան եւ Ադրբեջանը ձգտում են մեկուսացնել Հայաստանին միջազգային կազմակերպություններում եւ դրա վերջին օրինակը Կարս-Ախալքալաք- Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարությունն է: «Չնայած նրան, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն դեմ են այդ նախագծին, Թուրքիան եւ Ադրբեջանը այնուամենայնիվ սկսում են նրա շինարարությունը, այդպիսով հաստատելով, որ պատրաստ չեն եվրաինտեգրման: Նույնը կարելի է ասել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի վերաբերյալ, որը ոչ ոք չի պատրաստվում վերանայել: Այն ոտնահարում է խոսքի ազատությունը, սակայն իրականում այն բանի եւս մեկ ապացույց է, որ Թուրքիայում չի կարելի խոսել Հայոց ցեղասպանության մասին, դա քրեական հանցագործություն է»,-ընդգծել է Լեյլեքյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---