Օզդեմիր. Ճանաչումն ազդակ է Թուրքիային, բայց Անկարայից չարժե լավ արձագանքի սպասել 3 հունիսի 2016 - 09:59 AMT PanARMENIAN.Net - Թուրքական ծագմամբ գերմանացի պատգամավոր, Գերմանիայի «Կանաչներ» կուսակցության առաջնորդ Ջեմ Օզդեմիրը, որը Բունդեսթագի քվերակությանն էր ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, հարցազրույց է տվել Deutsche Welle պարբերականին: «Ցեղասպանությունից 101 տարի անց, կարծում եմ, ժամանակն է ճանաչելու այն, ժամանակն է, որ մենք` որպես մի երկիր, որը, դժբախտաբար, Օսմանյան կայսրության կողքին է կանգնած եղել, պատասխանատվություն ստանձնի, ընդունի, որ ցեղասպանություն է եղել և ընդունի իր մեղավորությունն այդ հարցում: Այս բանաձևի ընդունումն, անշուշտ, ազդակ է նաև Թուրքիային` խիզախելու և վերանայելու ժամանակին կատարվածը»,- ասել է Օզդեմիրը, հայտնում է Tert.am-ը: Պատասխանելով Անկարայից սպասվող արձագանքի մասին հարցին` Օզդեմիրն ընդգծել է. «Դա կախված է, թե որ Անկարայի արձագանքին ենք սպասում. պաշտոնական Անկարայից, իհարկե, չի կարելի լավ արձագանքի սպասել, ինչպես և ամեն անգամ, երբ ինչ-որ մի երկրի խորհրդարանում բարձրացվում է Հայոց ցեղասպանության հարցը: Սակայն կա նաև այլ Թուրքիա, որտեղ կան մարդիկ, ովքեր պատմում են այնպիսի պատմություններ, որոնց մասին երբեք չեք լսի պաշտոնական աղբյուրներից: Մարդիկ պատմում են, որ իրենց տատը կամ նախատատը հայ է եղել, ինչի մասին գրված չէ պատմության դասագրքերում: Կան չգրված պատմություններ, որոնք մի օր պետք է պատմվեն»: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել: Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է օսմանյան կառավարության կողմից օսմանյան հողերում բնակվող հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |