Բունդեսթագի՝ ազգությամբ թուրք պատգամավորներից առնվազն 7-ը կողմ են քվեարկել Ցեղասպանության ճանաչմանը

Բունդեսթագի՝ ազգությամբ թուրք պատգամավորներից առնվազն 7-ը կողմ են քվեարկել Ցեղասպանության ճանաչմանը

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնի է, 631 անդամ ունեցող Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձևին հունիսի 2-ին դեմ է քվեարկել մեկ պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել։

Միակ դեմը կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունից Բեթինա Կուդլան էր։ Ձեռնպահ քվեարկած պատգամավորը ևս Մերկելի կուսակցության ներկայացուցիչ էր։

Նա պնդում է, որ «հարցը կարելի է լուծել ոչ թե Թուրքիային Գերմանիայի դեմ հանելով, այլ նրա հետ միասին»։

Գերմանիայի խորհրդարանում թուրքական արմատներ ունեցող պատգամավորներից երկուսը՝ Գյուլիսթան Յուքսելն ու Մահմութ Օզդեմիրը, քվեարկությանը չեն մասնակցել։

Թուրքական արմատներով պատգամավորներից առնվազն 7-ը կողմ են քվեարկել բանաձևին։ Բանաձևին դրական է արձագանքել նաև Գերմանիայի կառավարության կազմում միակ թուրք նախարար Այդան Օզողուզը, գրում է Tert.am-ը։

Նիստին ներկա չեն եղել կանցլեր Անգելա Մերկելը, նրա տեղակալ Զիգմար Գաբրիելը, արտգործնախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերն ու շատ այլ նախարարներ։

Քվեարկությանը ներկա չեն եղել Բունդեսթագի պատգմավորների մեծ մասը։

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:

Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է օսմանյան կառավարության կողմից օսմանյան հողերում բնակվող հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։

Կարդացեք նաև՝ ԱՄՆ կոնգրեսականները հորդորում են Վաշինգտոնին հետևել Գերմանիայի օրինակին` անտեսելով Թուրքիայի սպառնալիքները

ՀՀ նախագահը՝ Գերմանիայի ղեկավարությանը. Իսկապես պատմական քայլ էր

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---