Թուրքիայի քրդամետ կուսակցությունը չի միանում մեջլիսի՝ ընդդեմ Ցեղասպանության ճանաչման հռչակագրին

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը չի միանում մեջլիսի՝ ընդդեմ  Ցեղասպանության ճանաչման հռչակագրին

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանական 4 խմբակցությունից 3-ը որոշում են կայացրել Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման վերաբերյալ համատեղ հռչակագրով հանդես գալ:

Թուրքիայի ազգային ժողովի փոխնախագահ Աքիֆ Համզաչեբին հայտարարել է, որ մեջլիսի նախագահությունը դատապարտում է Գերմանիայի կողմից այդ բանաձևի ընդունումը: Նա տեղեկացրել է, որ հռչակագրի ընդունման համար հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ, Թուրքիայի պետական Anadolu-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ), ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) և «Ազգայնական շարժում» կուսակցությունների (MHP-ԱՇԿ) խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները բանաձևին սատարելու պատրաստակամություն են հայտնել:

Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) հրաժարվել է միանալ նախաձեռնությանը: ԺԴԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Իդրիս Բալուքենը նշել է, որ իրենք միշտ կողմ են արտահայտվել պատմության հետ առերեսվելուն: Հայտնելով, որ իր կուսակցությունը հավանություն չի տալիս հռչակագրի տեքստին, Բալուքենը նշել է, որ Գերմանիայի խորհրդարանի որոշմանը պետք է պատասխանեն Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը և կառավարությունը:

Բունդեսթագում քվեարկությոից առաջ՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի՝ Ցեղասպանության հարցով Գերմանիային հնչեցրած բացահայտ սպառնալիքներից հետո մայիսի 30-ին մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները հայտարարության են հրապարակել Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի օրակարգ բերվելու, ինչպես նաև հունիսի 2-ին կայանալիք քննարկումը դատապարտելու վերաբերյալ:

Հակահայկական հայտարարության տակ ստորագրել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցության անդամները: Հայտարարությանը տակ չի ստորագրել միայն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:

Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է օսմանյան կառավարության կողմից օսմանյան հողերում բնակվող հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։

Կարդացեք նաև՝ Բունդեսթագի՝ ազգությամբ թուրք պատգամավորներից առնվազն 7-ը կողմ են քվեարկել Ցեղասպանության ճանաչմանը

ԱՄՆ կոնգրեսականները հորդորում են Վաշինգտոնին հետևել Գերմանիայի օրինակին` անտեսելով Թուրքիայի սպառնալիքները

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---