Արթուր Սարկիսովը` ՌԴ Ֆուտբոլի ազգային լիգայի լավագույն ֆուտբոլիստների եռյակում

Արթուր Սարկիսովը` ՌԴ Ֆուտբոլի ազգային լիգայի լավագույն ֆուտբոլիստների եռյակում

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և «Վոլգա» ակումբի հարձակվող Արթուր Սարկիսովն ընդգրկվել է լավագույն ֆուտբոլիստների եռյակում ՌԴ Ֆուտբոլի ազգային լիգայի երկրպագուների վարկածով: Այդ մասին հայտնում է «Վոլգայի» պաշտոնական կայքը:

ՌԴ Ֆուտբոլի ազգային լիգայի ակումբների երկրպագուների քվեարկության արդյունքում լավագույն ֆուտբոլիստների ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Ֆակելի» կիսապաշտպան Սեյտ Դաուդ Գորոկոևը (24,1%): Երկրորդ տեղում «Սոկոլի» ավագ Ալեքսանդր Դեգտյարյովն է (18,5%): Երրորդը «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովն է (9,7%):

Արթուր Սարկիսովը օրերս մասնակցել է Հայաստանի հավաքականի ընկերական հանդիպումներին Գվատեմալայի և Սալվադորի հավաքականների հետ: Հայկական թիմը ջախջախել է երկու մրցակիցներին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---